Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Հունվարի 11–ին կրկին Հայաստանի վարչապետը ստորագրեց ևս մեկ միջազգային փաստաթուղթ, որը, բացի բովանդակային անորոշություններից և հակասություններից, նաև չի անցել որևէ ներպետական գործընթացով։ Ցավոք, գործող իշխանության համար այս գործելաոճը դարձել է մշտապես կիրառվող մեթոդ, որը, իհարկե, նաև հակասում է գործող օրենսդրությանը։ Ավելին, Հայաստանի վարչապետը ստորագրեց հերթական փաստաթուղթը` այդպես էլ առկախ վիճակում թողնելով առանցքային կարևորության հարց հանդիսացող գերիների վերադարձի խնդիրը։
Ռազմագերիների փոխանակման հարցը մտնում է փակուղի, որովհետեւ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ եւ հետագա գործընթացներով Հայաստանի ղեկավարությունը միջազգային հանրությանն ազդարարել է, որ խնդիրն ունի քաղաքական լուծում, եւ իրավական ու քաղաքական խնդիրներով զբաղվող կառույցները գիտակցում են, որ Հայաստանի իշխանությունների կողմից լեգիտիմացված հարթակը հենց եռակողմ ձեւաչափն է, ուստի այս ձեւաչափը գործուն է։
Թուրքիայի համար ամենամեծ խնդիրը շարունակում է մնալ քրդական հարցը։
Ռուսական խաղաղապահ զորակազմի բժշկական մասնագետներն Արցախի Մարտակերտ քաղաքի դաշտային հոսպիտալում օգնություն են ցուցաբերել ավելի քան 250 բնակչի, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։ Նշվում է, որ տեղի բնակիչներին բժշկական օգնություն է ցուցաբերվում Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքներում տեղակայված դաշտային հոսպիտալներում։ Կազմվել են նաև բժշկական բրիգադներ, որոնք բժշկական օգնություն են ցուցաբերում հեռավոր շրջանների բնակիչներին։
«Ցավալի է տեսնել, թե ինչպես է մեր հասարակությունը կծկվել, փոքրացել, կորցրել հոգեկան հավասարակշռությունը՝ այս պատերազմում պարտության արդյունքում: Ցավալի է տեսնել, թե ինչքան շփոթված ու մոլորված են մարդիկ: Շատերն անգամ չեն գիտակցում, թե ինչ է տեղի ունեցել, և ով է մեղավոր: Ամեն ինչ խառնվել է իրար, և գիտելիքի ու ինֆորմացիայի պակասը, քարոզչությունն ու մանիպուլյացիաները, որով կառավարել են տարիներ շարունակ, հասարակությանը թույլ չեն տալիս, որ նրանք թացը չորից զատեն, հասկանան, թե ով է պատասխանատվություն կրում կատարվածի համար, և ելքեր նշմարեն:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից Նաիրա Զոհրաբյանին պաշտոնանկ անելուց հետո ԲՀԿ-ն նոր թեկնածու չի առաջադրի, քանզի գործընթացը հակասահմանադրական է համարում: ԼՀԿ-ն եւ ԲՀԿ-ն դիմել են ՍԴ՝ վիճարկելու «Իմ քայլի» որոշումը:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Կոմիտեի աշխատակիցների աշխատավարձն էլ մոտավոր կկազմի 650 հազար՝ առանց հարկերի, կոմիտեի նախագահինը՝ 700 հազարի չափ: Համեմատության համար նշենք, որ այսօր ԱԱԾ-ում հակակոռուպցիոն գործերով զբաղվող քննիչը ստանում է 300 հազարից պակաս աշխատավարձ՝ հարկերը հանած, այսինքն՝ ստեղծվելու է քննիչների մեջ անհավասար մրցակցային միջավայր:
Զավեշտն այն է, որ այս իշխանություններն իրենց հատուկ ոճով երկու նորանշանակ անդամներին՝ Մովսիսյանին ու Քերոբյանին էլ խոստացել են հոգաբարձուների խորհրդի նախագահ դարձնել: Ի դեպ, Քերոբյանին այդ պաշտոնում ընտրվելու հարցում խոստացել է աջակցել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, իսկ Մովսիսյանին հովանավորում է Աննա Հակոբյանը:
Հանդիպումը տեւել է բավականին կարճ՝ մոտ 30 րոպե, եւ ավարտվել է թեյախմությամբ, քանզի նախագահը մերժել է Փաշինյանի՝ միասին ընթրելու առաջարկը։ Բովանդակային առումով լուրջ քննարկում տեղի չի ունեցել, ըստ մեր աղբյուրի, նախագահը կրկին խոսել է այն մասին, որ միակ ելքը Փաշինյանի հրաժարականն է ու նոր՝ ազգային համաձայնության ժամանակավոր կառավարության ձեւավորումը»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ կամ նախագահ դառնալու լուրը դատական համակարգում տհաճ խոսակցությունների պատճառ է դարձել: Տարբեր դատարանների դատավորներ հավաքվել եւ քննարկել են այն հարցը, թե ինչու է Գագիկ Ջհանգիրյանը խնդիր դրել իր առջեւ մտնել ԲԴԽ, եւ ինչպես է իշխանությունը նրան հանձնարարել ԲԴԽ-ին իր բուռը հավաքել ու «լուծել վնգստացողների» հարցը։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը: Օրենքի հիմնավորման մեջ նշվում է, թե ընդունման պարագայում այն հնարավորություն կտա վերացնել 2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության, ռազմական դրության եւ սահմանված կարանտինային ռեժիմի բացասական հետեւանքները։
SpaceX եւ Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասքը կորցրել է Forbes հանդեսի՝ մոլորակի ամենահարուստ մարդկանց վարկանիշի առաջին տեղը՝ միեւնույն ժամանակ պահպանելով իր առաջնությունը Bloomberg Billionaires Index (BBI) վարկանիշում, որը հաշվարկվել է Bloomberg գործակալության կողմից:
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) անցած տասնամյակի լավագույն մարզիչ է ճանաչել արգենտինացի Դիեգո Սիմեոնեին:
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով:
Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրը՝ հունվարի 20-ին, մեծանուն գրողի տուն-թանգարանի աշխատակիցներն արվեստագետների ուղեկցությամբ կայցելեն Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում վիրավորված զինվորներին:
Կորեայի Հանրապետության կառավարությունը փուլ առ փուլ երկրի բոլոր քաղաքացիներին COVID-19-ի դեմ անվճար պատվաստանյութեր կտրամադրի. պատվաստումը մեկնարկում է փետրվարին:
Հունվարի 6-ին Արմավիրի մարզում երկու տղամարդու էին դանակահարել։
Մեքսիկան ուսումնասիրում է Ռուսաստանից COVID-19-ի դեմ 24 միլիոն չափաբաժին ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութ ձեռք բերելու հնարավորությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Աբովյան քաղաքում գտնվող եկեղեցու պահակի սպանության դեպքի հանգամանքները:
Ըստ հրեական օրենքի` ծննդյան 8-րդ օրը Հիսուս, ինչպես նորածին ամեն մի արու զավակ, թլփատվեց և անվանակոչվեց: Այդ մասին վկայում է Ս. Ղուկաս Ավետարանիչը. «Եվ երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում» (Ղուկ. 2:21): «Հիսուս» եբրայերեն բառ է, որ նշանակում է փրկիչ:
ԱՄՆ-ում Սան-Դիեգոյի կենդանաբանական այգում մի քանի գորիլլաներ վարակվել են կորոնավիրուսով:
Սոնիկ Ա.-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Որքան բարձր է մարդու IQ-ի մակարդակը, այնքան ավելի արագ է նա մտածում, եւ դրա հետեւանքով ավելի անհասկանալի է դառնում նրա ձեռագիրը:
Հունվարի 11-ին Մոկսվայում ստորագրված եռակողմ հայտարարությունը, ինչպես և սպասվում էր, Հայաստանի իշխանական սազանդարների կողմից ներկայացվեց՝ որպես մեծագույն ձեռքբերում։ Ահա, դրանով, կբացվեն ճանապարհներն ու երկաթուղիները ու փողերը կհոսեն Հայաստան։ Սա՛ է իշխանական քարոզչության հիմնական թեզը, որը ներկայացվում է զանազան փաթեթավորումներով։