«Չսիրվածը միշտ միայնակ է ամբոխի մեջ…»․ Անկրկնելի Ժորժ Սանդի 20 մտքերը
Անկրկնելի Ամանդինա Ավրորա Լյուսիլ Դյուպենը, ով ավելի հայտնի է Ժորժ Սանդ անվամբ, գրել է ավելի քան 100 վեպեր ու վիպակներ, հսկայական քանակությամբ հրապարակախոսական հոդվածներ, կազմել է բազմահատոր ինքնակենսագրական ու շարադրել 18 դրամա։ Սանդն ինքնուրույնաբար մշակել է բացարձակապես նոր գեղարվեստական ժանր՝ ռոմանտիկ հոգեբանական վեպի ժանրը։
Իր համար բազմաթիվ հեղափոխական գաղափարներ ծնած բարդ սոցիալական խնդիրները որպես ոգեշնչման աղբյուր ընտրած հարուստ բարոնուհու արվեստի համար դրանք նույնքան ազդեցիկ էին, որքան բարեգթության ու կարեկցանքի գաղափարները։
Եվ այսպես՝
- Չսիրվածը միշտ միայնակ է ամբոխի մեջ։
- Հավատացեք ինձ, իրական սերը թաքցրած է բոլորից, իսկական սիրավեպերը նրանք են, որոնց մասին ոչ ոք չի կասկածում, իրական տառապանքները լռությամբ են տանում, ու դրանք կարեկցանքի կամ սփոփանքի կարիք չունեն։
- Հավատը սիրո պես է։ Այն գտնում ես այն ժամանակ, երբ նրան ամենաքիչն ես սպասում։
- Կյանքում միայն մեկ երջանկություն կա՝ սիրել ու սիրված լինել։
- Գիտակցությունը երբեք լաց չի լինում, դա նրա գործը չէ, իսկ սիրտը երբեք չի մտածում. Այն ձեզ դրա համար չի տրված։
- Կինը կորած է, եթե իր ամուսնուն չի կարողանում նայել՝ որպես իր լավագույն ընկերոջ։
- Համեստությունը երբեմն չափազանցված հպարտության հետևանք է։
- Աշխարհում չկա որևէ տղամարդ, ով ունակ կլինի երկար ժամանակ բավարարվել միայն կնոջ հոգով։
- Կարելի է ուրիշներին բացատրել, թե ինչու ես դու ամուսնացել քո ամուսնու հետ, սակայն չես կարող դրանում ինքդ քեզ համոզել։
- Ոչ մի վատ բան մի ասա որևէ մեկի մասին, եթե ստույգ չգիտես դա, իսկ եթե անգամ գիտես, ապա հարցրու ինքդ քեզ՝ իսկ ինչո՞ւ եմ ես դա ասում։
- Բոլորի հետ է պատահում վայելքը երջանկության տեղ ընդունել, նախքան մենք կճանաչենք կյանքը, մինչև կհասկանանք, որ մարդուն տրված չէ մեկը մյուսի միջոցով իրականացնելը։
- Մենք չենք կարող պոկել մեր կյանքի էջերից որևէ մեկը, բայց կարող ենք կրակի մեջ նետել ողջ գիրքը։
- Կինը կին է մնում։ Նրան միշտ տղամարդու պաշտպանություն է պետք, ով էլ որ նա լինի։
- Սերը, ինչպես և մարդու կյանքում նրա հետ պատահած ամեն բան, շատ բան է սովորեցնում։
- Խղճալն ատելության բարձրագույն ապացույցն է, որ կինը կարող է տալ իր նախկին սիրելիին։
- Սիրո մասին խելացի բառեր ասող տղամարդն այնքան էլ սիրահարված չէ։
- Մարդն այնպես է ստեղծված, որ միշտ ձգտում է նրան, ինչ չունի։
- Մի ստորացիր քծնանքի աստիճանի անգամ քեզնից դիրքով բարձրերի առաջ, ուր մնաց՝ նրան քծնես, ում կարծիքը դու, ըստ էության, արհամարհում ես։
- Ցանկացած փառասեր մարդ ատում է իր նմաններին ու ծաղրում նրանց այն արատը, որն իրեն էլ է հատուկ։
- Բարությունն իր ուժերը սպառում է այնտեղ, ուր հպարտությունը սոսկ հուսահատություն է գտնում։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը