«Ցանկանում եմ խոնարհվել այդ խիզախ և իմաստուն կնոջ առաջ»․ Ավետիք Չալաբյանը՝ Ալվինա Գյուլումյանի մասին
Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր, երբ Սահմանադրական դատարանի շուրջ իրադարձությունները վերածվել են լայնածավալ սահմանադրական ճգնաժամի, ես կուզեի իմ զորակցությունը հայտնել այն մարդկանց, որոնք ամբողջ այս ընթացքում, գտնվում են այդ ճգնաժամի կիզակետում, և շարունակում են արիաբար կատարել իրենց մասնագիտկան և քաղաքացիական պարտքը։
Ես կյանքումս երբեք չեմ հանդիպել Ալվինա Գլուլումյանին, և բախտ չունեմ նրան ճանաչելու, բայց ցանկանում եմ խոնարհվել այդ խիզախ և իմաստուն կնոջ առաջ։ Ալվինա Գյլումումյանը 12 տարի պատվով ներկայացրել է Հայաստանը Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում, վերջին երկու տարիներին եղել է այդ դատարանի երրորդ բաժանմունքի նախագահի տեղակալը, և այնուհետև 2014 թ․ վերադարձել է հայրենիք՝ շարունակելու իր ծառայությունը սեփական երկրին։ Նա մեր երկրի լավագույն իրավաբան-իրավագետներից է, իր գործի իսկական խորագետ վարպետ։
Այսօր փողոցից եկած ամբոխավարական իշխանությունը ցանկանում է պետական կառույցը մաքրել այսպիսի մարդկանցից, փոխարինել նրանց երիտասարդ կարյերիստներով, որոնք հնազանդորեն կկատարեն իր կամքը, կդակեն իր ընդունած նեոբոլշևիկյան օրենքները, և մեր երկիրը աստիճանաբար կվերածեն «բանանային հանրապետության», որտեղ մեկ գիշերվա մեջ մեկ անձի կամքով սահմանադրություն է փոխվում, մարդիկ են փռվում ասֆալտին, դատավորներ են ահաբեկվում իրենց ընդունած որոշումների համար, իսկ սոցցանցերում ֆեյքերը անարգել ահաբեկում են կենդանի մարդկանց։
Մենք դա թույլ չեք տալու, և հետևողական կռվելու ենք նեոբոլշևիկյան դիկտատուրայի դեմ, մինչ այդ ես ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել տիկին Ալվինա Գյուլումյանին, և նրա պես բոլոր պետության նվիրյալներին, որոնք հետևողականորեն շարունակում են իրենց պարտքը կատարել հարազատ երկրի առջև»։
Այսօր, երբ Սահմանադրական դատարանի շուրջ իրադարձությունները վերածվել են լայնածավալ սահմանադրական ճգնաժամի, ես կուզեի իմ…
Gepostet von Avetik Chalabyan am Freitag, 26. Juni 2020