«Տղե՛րք, նորից պայքարի պատրաստվե՛ք․․․ Նիկո՛լ, սա ագրեսիվ ռազմական գործողություններ վերսկսելու ազդակ է, որի հնարավորությունը դու՛ տվեցիր կիրթիդ»․ Գևորգ Գևորգյան

Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տղե՛րք, հանուն մեր պետականության լինելիության, հանուն Ազգային մեր շահի նորից պայքարի պատրաստվե՛ք։

Մենք երկիր չունենք հանձնելու լիբերալ ապազգայիններին, վասակներին, պետություն և պետականություն քանդողներին։

Մինչ Նիկոլը ամենուր հոխորտում է, ալիևն էլ մյուս կողմից է վայրահաչում մեր պետականության և Ազգի վրա։ Ու երկուսն էլ նույնաբովանդակ բառապաշարով՝ մի թիրախի վրա են աշխատում։ Մի՞թե սա ոչինչ չի հուշում։ Ագրեսոր ադրբեջանի հակաժողովրդավար և ռասսիստ տկարամիտը քիթը խոթում է արդեն մեր երկրի ներքաղաքական կյանք, վայրահաչելով մեր անկախության անցած ուղու, 30 տարիների մեր ազգային պայքարի, մեր հերոսների և մեր պետականության վրա՝ նույն բառապաշարով ու նույն հռետորաբանությամբ, ինչպես որ անում է մեր երկրի վարչապետի աթոռին հայտնված իշխանազավթ ապազգայինը։

Սա ադրբեջանական հայատյաց քարոզչության սպասարկու ապազգայինների աշխատանքի արդյունքն է, մի կողմից մեր պետությունը քանդում է ապազգային իշխանությունը, մյուս կողմից՝ նույն տակտիկայով հարվածում է ալիևը։

Նիկո՛լ, սա ագրեսիվ ռազմական գործողություններ վերսկսելու ազդակ է, որի հնարավորությունը դու՛ տվեցիր կիրթիդ, իսկ պատասխանը մե՛նք ենք տալու մեկընդմի՛շտ՝ Ազգային բռունցքով։
Մենք այլևս հապաղելու ժամանակ չունենք՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա Ազգային իշխանություն»։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=3230633550308306&id=1323926390979041

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930