«Բազում դարերի ընթացքում կարելի էր գիտակցել վերջապես, որ Հայաստանի հետ ուժի լեզվով խոսել երբեք չի ստացվելու». Թինա Կանդելակի
Թինա Կանդելակին Տելեգրամի իր ալիքում գրել է.
«Իմ երակներով, ինչպես հայտնի է, նաև հայկական արյուն է հոսում։ Ես անտարբեր չեմ Հայաստանի ու նրա ժողովրդի ճակատագրի նկատմամբ, ժողովրդի, ում բաժին են հասել ահռելի քանակությամբ փորձություններ, ներառյալ` Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունը։
Հայ-ադրբեջանական սահմանի ներկայիս բախումների ժամանակ կրկին մարդիկ են զոհվում։ Հրետակոծություններ, դիվերսիաներ, խոշոր տրամաչափի զենքերից կրակոցներ… Բաքվում ցույցեր են ընթանում հանուն պատերազմի։ Հանուն պատերազմի…
Այստեղ կարծես թե ճիշտ ժամանակն է ասել, որ պատմությունը ոչինչ չի սովորեցնում, բայց դա այնքան էլ այդպես չէ։
Պատմությունը սովորեցնում է, որ հայ ժողովրդի ոգին չի կոտրվել նույնիսկ այն պահին, երբ նրա գոյությունն անգամ կասկածի տակ էր։ Այն չի կոտրվի նաև հիմա։ Իսկ կոնֆլիկտն ու մարդկանց սպանություններն անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել։
Բազում դարերի ընթացքում կարելի էր գիտակցել վերջապես, որ Հայաստանի հետ ուժի լեզվով խոսել երբեք չի ստացվի։
Ցանկացած մարդ, ում երակներում կա թեկուզ մի քիչ հայկական արյուն, կկանգնի ի պաշտպանություն այս հզոր, բայց բարդ պատմություն ունեցող ժողովրդի կողքին, քանի որ ճիշտը հայ ժողովրդի կողմն է։
Պատրաստեց 168.am-ը