Բաժիններ՝

Եթե ուզում ենք հաղթել, շատ բան պետք է փոխենք մեր մտածելակերպում. Մեսսի

Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող և ավագ Լիոնել Մեսսին քննադատել է խաղընկերներին:

Այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: Մեսսին այն կարծիքին է, որ «Բարսելոնայի» շատ ֆուտբոլիստներ պետք է փոխեն իրենց մտածելակերպը, եթե ուզում են, որ ակումբը հաղթանակներ տոնի: «Երկրպագուների համբերությունը սպառվել է, քանի որ մենք չենք հաղթում: Եթե ուզում ենք հաղթել ՉԼ-ում, ապա շատ բան պետք է փոխենք մեր մտածելակերպում»,- ասել է հարձակվողը:

Մեսսին իր ողջ կարիերայի ընթացքում 630 գնդակ է խփել «Բարսելոնայի» կազմում, որտեղ մասնակցել է 724 խաղի, ինչպես նաև 70 գնդակ է հեղինակել Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրած 138 խաղում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս