«Մենք ինքներս զիջեցինք տիտղոսը»․ Սուարես
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է Լա Լիգայում թիմի արդյունքների մասին:
– «Ռեալ Մադրիդի»՝ «Գրանադայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո առաջնությունում հաղթանակը դարձավ գրեթե անհնար, իսկ Չեմպիոնների լիգայի եզրափակչի ուղին դժվար կլինի: Ի՞նչ եք կարծում, դուք բա՞ց թողեցիք հաղթանակը։
– Ինչ վերաբերում է Լա Լիգային, ապա պետք է լինել քննադատ, մենք ինքներս զիջեցինք տիտղոսը: Մենք գիտենք, որ մեզանից ամեն ինչ կախված էր, և որևէ արդարացում չենք գտնում: Այժմ, հանուն «Բարսայի»՝ մեր հպարտության և հեղինակության, մենք պետք է հաղթենք մնացած երկու հանդիպումները և ամբողջովին կենտրոնանանք այն միակ տիտղոսի վրա, որի համար կարող ենք պայքարել: Դա Չեմպիոնների լիգան է:
Եթե թիմը ցույց տա իր մակարդակը, ցույց տա, թե ինչու ենք այս ակումբում, ապա կարող ենք հաղթել ցանկացած մրցակցին: Մեկ խաղում պարտությունը կարող է լինել թանկ, այնպես որ, մենք ուզում ենք շատ ուշադիր գործել: Մենք ցանկանում ենք, որ բոլորը պատրաստ լինեն հաղթելու Չեմպիոնների լիգայում:
– Ասացիք, որ Լա Լիգայում քննադատում են ձեզ: Նման գործոն կար, ինչպիսին է տեսակրկնապատկերների համակարգը, որի պատճառով դժգոհում էին Պիկեն և ակումբի նախագահը: Կարծո՞ւմ եք, որ ոչ ոք VAR-ի մասին չէր խոսի, եթե համակարգն աշխատեր այնպես, ինչպես դա արվեց «Վիլյառեալի» հետ խաղում:
– Ակնհայտ է, որ մենք խնդիրներ ունեինք «Սևիլիայի» դեմ խաղում, և այս թիմը կարողանում է միավորներ հավաքել, հատկապես՝ Վիգոյում: Այս խաղից անմիջապես հետո հաջորդեց հանդիպումն «Ատլետիկոյի» հետ:
Երբեմն դժվար է հաշվի չառնել VAR-ի գործոնը: Այո, Ջերարդը և նախագահը խոսեցին մամուլում: Կարծում եմ, որ «Ռեալը» նույնպես դժվար մրցակիցներ ուներ: Նրանք խաղում էին «Ատլետիկի», «Խետաֆեի» հետ… Եվ հենց այդ թիմերն էին տառապում:
Այս դեպքում վնաս հասցվեց ոչ միայն մեզ: Այնուամենայնիվ, ես հավատում եմ, որ չպետք է արդարացումներ փնտրենք: Պետք է քննադատենք ինքներս մեզ»,- ասել է Սուարեսը:
Սիրարփի Աղաբաբյան