Բաժիններ՝

Սոչիում պատրաստ են բացվել ջրաշխարհները

Սոչիում ջրաշխարհները, որոնք ավելի վաղ դիմել էին Կուբանի իշխանություններին, խնդրելով իրենց թույլ տալ աշխատել, ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ պատրաստ են բացվել հուլիսի 18-ից կորոնավիրուսի պատճառով սահմանափակումները հանելուց հետո:

Ջրաշխարհների եւ ջրաժամանցային համալիրների ղեկավարները Սոչիում ավելի վաղ դիմել էին նահանգապետ Բենիամին Կոնդրատեւին՝ խնդրելով իրենց թույլ տալ աշխատել «Ռոսպոտրեբնադզոր»-ի պահանջները պահպանելու պայմանով: Հուլիսի 16-ին Կուբանի իշխանությունները հայտարարել են ակվապարկերի եւ բացօթյա ատրակցիոնների աշխատանքի սահմանափակումները հանելու մասին:

«Մենք ուրախ եւ շնորհակալ ենք բոլորից, ովքեր քննարկել են մեր դիմումը: Մենք երկար ենք սպասել այս տարեշրջանում բացվելու օրվան, մենք պատրաստ ենք հայտարարված ամսաթվից հետո բացվել երկու օրվա ընթացքում»,-ՌԻԱ Նովոստին պատմել է «Փարոս» ջրաշխարհի ֆինանսական տնօրեն Գալինա Վանինան:

Նա նշել է, որ տոմսերի վաճառքկ կսկսվի առաջիկա օրերին:

Նրա խոսքով` մնացած տարեշրջանի համար, մոտավորապես մինչեւ սեպտեմբերի վերջը, կանխատեսումներ անել չի կարելի, քանի որ մնում են եւս մի շարք սահմանափակումներ:

«Ծովաստղ» ջրաշխարհում նույնպես պարզաբանել են, որ բեռնվածության եւ աշխատանքի վերաբերյալ կանխատեսումներ չի կարելի անել: Սովորաբար այն աշխատանքը դադարեցնում է սեպտեմբերի երկրորդ կեսին, երբ եղանակը վատանում է:

«Իհարկե, մենք շատ ուրախ ենք, որ հուլիսի 18-ից կկարողանանք աշխատել: Մենք պատրաստ են բացվել»,-ՌԻԱ Նովոստիին պատմել է «Ծովաստղ» ջրաշխարհի փոխտնօրեն Մալաչիլավ Մալաչիլաեւը:

«Ամֆիբիուս» ջրաշխարհն իր Instagram-ում նույնպես իր այցելուներին հրավիրում է հուլիսի 18-ից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս