ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչության (NASA) ղեկավար Ջեյմս Բրայդենսթայնը ողջունել է «Տյանվեն-1» առաջին չինական զոնդով չինական CZ-5 («Չանչժեն-5») տանող հրթիռի հաջող մեկնարկը՝ Մարսի ուսումնասիրման համար:
Հուլիսի 14-ին բանկերից մեկի մասնաճյուղի կառավարիչը ոստիկանությունում հաղորդում տվեց, որ հուլիսի 3-ին, ժամը 5.30-ի սահմաններում, գողացել են մասնաճյուղի շենքի պատին ամրացված՝ բանկին պատկանող բենզինային գեներատորը:
«Ուրարտուն» նոր համալրում ունի. ակումբը պայմանագիր է ստորագրել 26-ամյա հարձակվող Ալեքսանդր Ռադչենկոյի հետ:
Մեզ հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի նախագահը մեծ հույսեր է կապում Թուրքիայի և ընդհանուր առմամբ միջազգային հանրության աջակցության հետ, իսկ Էրդողանի համար ալիևյան խնդիրներն ամենևին էլ արտաքին քաղաքական օրակարգի առաջին տեղերում չեն։ Սա, նրա որակմամբ, որոշիչ հանգամանք է դառնում ԼՂ հակամարտության գոտու հնարավոր զարգացումների կոնտեքստում։
Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի:
ԱՄՆ Պետքարտուղարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Թուրքիայի իրականացրած գազի որոնման աշխատանքները, որոնք լարվածություն են առաջացնում Հունաստանի և Թուրքիայի փոխհարաբերություններում։
Հուլիսի 19-ի առավոտյան ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում ստացվեց, որ մի խումբ անձինք, դանակով և մահակներով զինված, մտել են Արտաշատի խճուղու ժամանցի վայրերից մեկը, ծեծել մի երիտասարդի, վնասել հաստատության գույքը, հնչեցրել սպառնալիքներ ու հայհոյանքներ։
Անգլիական «Չելսին» հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենով:
Երևանի «Արարատ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը պաշտոնապես ստանձնեց նոր պաշտոնը:
«Հեղափոխությունից հետո տարվող քաղաքականության մեջ բավականին հարցականներ կային, որովհետև եթե այսօր Փաշինյանը նշում է, որ Թուրքիայի քաղաքականությունը նորություն չէ, ապա զարմանալի է, որ այդ նույն ուժի պատգամավորներից ոմանք կարող են ասել, թե կան լավ թուրքեր, առաջարկեն երկխոսության տարատեսակ ֆորմատներ, և այլն։ Ընդհանրապես Թուրքիայի հանդեպ վերջին երկու տարում շատ քիչ ենք հանդիպել Հայաստանի կողմից կոշտ շեշտադրումների, հակադարձումների»,- նշեց Ռուբեն Մելքոնյանը։
2016 թվականին ընդունված Կառավարության որոշումներից մեկով մինչև հիմա գաղտնի են համարվել ՀՀ նախագահի, Անվտանգության խորհրդի անդամ հանդիսացող անձանց, Ազգային անվտանգության ծառայության կողմից ավիատոմսերի գնումները։
Հայաստանում պետական պատվերի շրջանակներում կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների ստացիոնար պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների թիվը հասել է 20-ի։
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել 27-ամյակիսապաշտպան Արթուր Գրիգորյանի հետ։
ՀՀ առողջապահության նախարարությունը շտապօգնության 10 նոր մեքենա է նվիրելու Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությանը՝ բուժօգնության ծառայության որակն այնտեղ ավելի բարձրացնելու նպատակով:
Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իրէջում գրում է․ «Եվրոպական դատարանը 22.07.2020թ բավարարել է Ադրբեջանի հանրապետությունում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը։
Ամառային զորակոչի կազմակերպման գործընթացին ծանոթանալու նպատակով հուլիսի 23-ին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան է այցելել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելը:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր ուժեղացված ռեժիմով հերթական ստուգայցն իրականացրել են Գյումրի և Արթիկ քաղաքներում:
«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղարությունը զրուցել է ակումբի նորանշանակ մարզիչ Դավիդ Կամպանիայի հետ նոր թիմ գլխավորելու, նպատակների և Հայաստան վերադառնալու մասին:
2020 թվականի հուլիսի 1-ի դրությամբ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»–ի կողմից կառավարվող կուտակային կենսաթոշակային երեք ֆոնդերի միջոցների հանրագումարը հասել է շուրջ 154 միլիարդ ՀՀ դրամի։ Նշված միջոցներից շուրջ 126 միլիարդը զուտ դրամական մուտքերն են, իսկ 28 միլիարդը գոյացել է միջոցների կառավարման արդյունքում։
ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանը:
Տավուշի մարզի Չինչին գյուղում եռյակ է ծնվել:
Իսկապես, 4 ամսից ավելի է, որ Հայաստանում հայտարարված է արտակարգ դրություն, և, փաստորեն, դրա միակ սահմանափակումը խաղաղ հավաքներն են, որը, ըստ իս, որևէ տրամաբանության չի ենթարկվում, քանի որ Երևանի մարդաշատ փողոցները լիքն են՝ Մաշտոցի պողոտա, Հյուսիսային պողոտա, Օպերա, Կասկադ: Նշված վայրերում բավականին շատ ժողովուրդ կա, և եթե հեռվից նկարես ու ասես, որ սա հանրահավաք է, ոչ ոք չի էլ կասկածի: Առանձնապես որևէ տարբերություն չի լինի: Այսինքն՝ այս տեսակետից խաղաղ հավաքների արգելքը, ենթադրում եմ, զուտ քաղաքական որոշում է և որևէ քննություն չի բռնում:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում Հայաստանին աջակցություն ցուցաբերելու նպատակով Գերմանիայից ժամանած պատվիրակությանը` ղեկավար Սթիվեն Բայերին, բժշկական թիմի ղեկավար Միլթոն Դանիել Շիդերին:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 15 միլիոն 415 հազարը:
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները հուլիսի 23-ին, Ճանապարհային ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ կրկին խստացված մշտադիտարկումներ և հսկողություն են իրականացրել ՀՀ Շիրակի մարզի ամբողջ տարածքում։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և գերմանական «Հոֆենհայմ»-ի ֆուտբոլիստը Սարգիս Ադամյանը վերսկսել է մարզումները:
Կարծում եմ, այս կրպակի մասին որոշումն ավելի շատ հայեցողական էր, գուցե կապված էր քաղաքապետի կամքի հետ: Այս մասին այսօր՝ հուլիսի 23-ին, 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքի գրատնակների ապամոնտաժմանը:
1991 թվականի ամռանը, երբ Հայաստանը դեռ խորհրդարանական էր, իսկ վարչապետը Վազգեն Մանուկյանն էր, տեղի ունեցան աննախադեպ ընդունելության քննություններ։ Բավարար գնահատականներ ստացած, բայց չընդունված դիմորդները սկսեցին Կառավարության դիմաց նստացույց անել, ինչից հետ վարչապետի հրամանով, բոլոր նրանք, որոնք բավարար գնահատականներ էին ստացել, բայց չէին հաղթահարել մրցույթը, հրամանագրվեցին որպես ուսանողներ։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել ինքնավնասում կատարած դատապարտյալի վերաբերյալ։
ԲՌՀՉՀ-ի երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) արտաքին գործերի նախարարները պլանավորում են սեպտեմբերի սկզբին հանդիպել Մոսկվայում: