
«Ուրարտուն» պայմանագիր է ստորագրել ռուս հարձակվողի հետ

«Ուրարտուն» նոր համալրում ունի. ակումբը պայմանագիր է ստորագրել 26-ամյա հարձակվող Ալեքսանդր Ռադչենկոյի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ռուս ֆուտբոլիստի վերջին ակումբը Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգայում հանդես եկող Իվանովոյի «Տեքստիլշիկն» էր, որի կազմում Ռադչենկոն անցկացրել էր 25 խաղ ու դարձել 5 գոլի հեղինակ։
Ֆուտբոլիստը հանդես է եկել նաև ԲՄԱ-Խաբարովսկ, «Տոսնո», «Սոկոլ», «Ենիսեյ», «Վոլգար», «Խիմկի» ակումբներում: