Բաժիններ՝

Մի խումբ անձինք, դանակով և մահակներով զինված, մտել են Արտաշատի խճուղու ժամանցի վայրերից մեկը…

Հուլիսի 19-ի առավոտյան ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում ստացվեց, որ մի խումբ անձինք, դանակով և մահակներով զինված, մտել են Արտաշատի խճուղու ժամանցի վայրերից մեկը, ծեծել մի երիտասարդի, վնասել հաստատության գույքը, հնչեցրել սպառնալիքներ ու հայհոյանքներ։

Մասիսի քրեական հետախույզները սկսեցին խուլիգանությունը կատարած անձանց հայտնաբերելու միջոցառումները, որոնց միացան նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները։ Համատեղ աշխատանքի շնորհիվ պարզվեց միջադեպի մասնակիցների ինքնությունը։ Նրանց հայտնաբերելու միջոցառումներին զուգահեռ՝ Մասիսի ոստիկանները նաև բացատրական աշխատանք իրականացրին։ Արդյունքում` կասկածվողները ներկայացան ոստիկանության Մասիսի բաժին։

Հետագա միջոցառումներով հայտնաբերվեցին նաև դանակն ու մահակները, որոնք առգրավվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031