
«Չելսին» հետաքրքրված է Մարկ-Անդրե Տեր Շտեգենով

Անգլիական «Չելսին» հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենով:
Այս մասին գրում է Mundo Deportivo-ն: «Չելսին» «Բարսելոնային» է առաջարկել իր դարպասապահ Կեպա Արիզաբալագային և հավելավճար: Կատալոնական ակումբը հակված չէ փոխանակելու ֆուտբոլիստներին:
Ավելի վաղ լուրեր կային, որ «Բարսելոնան» և թիմի դարպասապահ գերմանացի Մարկ-Անդրե Տեր Շտեգենը մոտ են նոր պայմանագրի ստորագրմանը: Բանակցությունները երկարել են, սակայն կողմերը կարծես թե եկել են ընդհանուր հայտարարի: Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2025 թվականը: