Բաժիններ՝

Տավուշի մարզի Չինչին գյուղում եռյակ է լույս աշխարհ եկել

Տավուշի մարզի Չինչին գյուղում եռյակ է ծնվել: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Տավուշի մարզպետարանի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Սարգսյանը:

Նա նշեց, որ երեխաների մայրը՝ Հեղինեն, աշխատում է Ներքին Կարմիրաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցում: Նա մաթեմատիկայի ուսուցչուհի է:

Դպրոցը մեծ ոգևորությամբ է ընդունել երեխաների ծնունդը: Այդ մասին է վկայում ուսումնական հաստատության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում զետեղված գրառումը: «Առավոտը բարի լուրով սկսենք: Մեր դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհու եռյակ հրաշքներն են ծնվել: Սա իսկապես հրաշք է բոլորիս համար, մեր Տավշո աշխարհի համար: Բոլորիս աչքը լույս: Աստված պահապան ձեզ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031