Պոչետինոն կարող է գլխավորել «Ռոմա»-ն
Անգլիական «Տոտենհեմ» ակումբի նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարող է գլխավորել իտալական «Ռոմա»-ն:
Այս մասին գրում է AS-ն: Իտալական ակումբն արդեն առաջարկով դիմել է Պոչետինոյին, և եթե վերջինս հրաժարվի գլխավորել հռոմեական ակումբը, ապա «Ռոմա»-ն կշարունակի համագործակցությունը ներկայի մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի հետ: Նրա գործող պայմանագիրն ակումբի հետ միչև 2021 թվականն է նախատեսված:
Պոչետինոյի վերջին ակումբը «Տոտենհեմ»-ն էր, որը նա գլխավորել է 2014-2019 թվականներին:
«Ռոմա»-ն արդեն իսկ ավարտված Սերիա Ա-ում գրավել էր 5-րդ տեղը և 1/8 եզրափակիչից դուրս էր մնացել Եվրոպայի լիգայից: