Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում՝
Oգոստոսի 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 11-15-ի առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը օգոտոսի 11-12-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի օգոստոսի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ․
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 40.30C (2006 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 14.00C (1981 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 26.30C