Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Դավիթ Մանուկյանն ազատվել է պաշտոնից:
«Ես այսօր այստեղ եմ՝ որպես Սյունիքի նախկին մարզպետ և որպես Առուշ Առուշանյանի ընկեր». Վահե Հակոբյան
«Գորիսի քաղաքապետը նույն ակցիան էր ցանկանում իրականացնել, ինչ այստեղ հավաքվածները». Հովսեփ Սարգսյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ մոտ չեկավ, հետ գնաց՝ արհամարհելով այդքան ժողովրդի։ Նա իրեն դրսևորեց այնպես, ինչպես միշտ է դրսևորել, եկավ, մտավ Սիսիան, այնտեղ, որտեղ հնարավոր էր աջակցության որևէ նշույլ ստանալ, այն էլ՝ կազմակերպված ձևով։ Նա նախապես հայտարարել էր, որ գալու է Սյունիք, քաղաքներն էլ նախապես նշել էր, բայց չեկավ, չգալն էլ կապված էր նրա հետ, որ մեր հարցերի պատասխանները չուներ, երկրորդը՝ թույլ չէինք տալու Եռաբլուրում եղածը Սյունիքում աներ, այսինքն՝ հրմշտոցով, մարդկանց պարտադրելով՝ մտներ Սյունիք»,- նշեց Արմեն Սամվելյանը։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի Twitter-ում հրապարակված Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերբերյալ հոդվածին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Սա բացահայտ քաղաքական հետապնդում է». փաստաբան Թամար Սիմոնյանը՝ Առուշան Առուշանյանի մասին
Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 21-ին, ժամը 03.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 24-ամյա Դավիթ Գ.-ն, որը ապրիլի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (Գողության փորձը) մեղադրանքով:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ութսուներեք տարեկանում կյանքից հեռացել է հանրահայտ «Դե, սպասիր» մուլտֆիլմի սցենարիստներից Ալեքսանդր Կուրլյանդսկին:
Այն, ինչ տեղի ունեցավ Եռաբլուրում համազգային խայտառակություն էր։ Վարչական ռեսուրսով կազմակերպված երթը վերածվեց բախման, հերոսների գերեզմանները ոտնատակ անելու խայտառակության։ Նիկոլը Եռաբլուր մտավ զենքերով ու պաշտպանության հատուկ միջոցներով, շրջապատված հազարավոր ոստիկաններով, բայց միաժամանակ ի ցույց դրվեց աշխարհին, թե ինչպես է հանրության առանձին շերտը «սգում»։
Իսրայելի վարչապետ Բենիային Նաթանյահուն դեկտեմբերի 21-ին կորոնավիրուսի կառավարական հանձնաժողովի նիստում հանդես է եկել մարդատար չվերթների համար հրեական պետության երկինքն ահապաղ լիովին փակելու իր առաջարկությունը պաշտպանելու՝ նախարարներին ուղղված կոչով, ինչպես դա արվել է 2020 թվականի մարտին համավարակի սկզբին՝ վիրուսի նոր տիպի տարածման սպառնալիքի պատճառով:
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը Քննչական կոմիտեում է. ՈՒՂԻՂ
«Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարել է դեկտեմբերի 22-ից, ժամը 12:00-ից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով սկսվող դասադուլների և գործադուլների մասին։
Արցախում այս տարվա հոկտեմբերի 1-ից առայսօր կորոնավիրուսի վարակի թեստավորման նպատակով 2585 նմուշառում է իրականացվել: Նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է 1130 մարդու մոտ:
Նիկոլը շարունակում է պղծել ամեն ինչ, իր շոուներով, իր սրիկա տեսարաններով ամբողջությամբ պղծում է մեր եկեղեցին, մեր արժանապատվությունը, մեր գերեզմանները: Նա շարունակում կառչած մնալ իր աթոռին, որի արդյունքում, վերջնականապես փորձում է կործանել մեր պետականությունը:
«Եկել ենք Սյունիք, որ թույլ չտանք դավաճան Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիք»,- վաղ առավոտյան միանալով սյունեցիների պահանջին՝ փակելով Տաթև-Գորիս ավտոճանապարհը, ուղիղ եթերում հայտարարեց «Ադեկվադ» միաբանության անդամ Վահագն Տեր-Նակալյանը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներին համարում է անվտանգության երաշխավոր:
Դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի ցերեկն առանձին շրջաններում, 23-24-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց:
Այսօր Սյունիքի մարզ կատարած իր ձախողված այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, ով կարողացավ Սյունիքում մտնել միայն Սառնաղբյուր և Սիսիան համայնքներ, այցելեց Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցի, ուր քահանան՝ Տեր Պարգև քահանա Զեյնալյանը, չսեղմեց Նիկոլ Փաշինյանի ձեռքը՝ դրանով իսկ ցույց տալով իր վերաբերմունքը նրա ու նրա վարած քաղաքականության նկատմամբ:
«Ի՞նչ դիմավորելու մասին է խոսքը, երբ վարչապետը գալիս է Սիսիան ու քաղաքապետը տեղում չէ, սա ինչի՞ մասին է խոսում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը:
ՀՀ նախկին վարչապետ, տնետսագետ Հրանտ Բագրատյանն այսօր հրավիրված ասուլիսում վստահություն հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարմանը շատ քիչ ժամանակ է մնացել: Վերջինիս խոսքով՝ իշխանությունն անցումային, ժամանակավոր կառավարությանը փոխանցելուց հետո կան մի քանի գործողություններ, որոնք առաջնահերթ պետք է արվեն:
Բացարձակ անթույլատրելի են մի խումբ անձանց կոչերն ու տեղեկությունները, որոնք վերաբերում են Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովվի նկատմամբ սպառնալիքներին ու բռնությանը:
Այս մասին հայտնում են Դատախազությունից։
Տեր հայրը կարող է նույնիսկ ձեզ ների, ի վերջո քահանա է, բայց շատերը, այդ թվում ես՝ ոչ։ Խստորեն պատժելու եմ։ Պատժելու եմ որպես հայ, որպես տղամարդ, որպես Առաքելական եկեղեցու հետևորդ ու միայն դրանից հետո կթողնեմ ձեզ դատեն օրենքի ամբողջ խստությամբ։
Կարճ ասեմ՝ թույլ էր, ոչ համոզիչ, բովանդակային առումով՝ բազմաթիվ խնդիրներով։ Չկար ամենակարևորի մասին։ Միայն մի ձևակերպման վրա եմ ձեր ուշադրությունը ներկայացնելու։
«Այդ երթի մասնակիցներից մեկը տեսավ իմ դեմքը, ասաց՝ ա, դա դու ես, և մոտենալով, Էրատոյի անմիջական հրամանով, բռունցքով հարվածեց մարմնիս և կոտրեց բարձրախոսը, որով ես վանկարկում էի՝ «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, հողատու», և ինձ հետ միասին՝ մյուս հայերը: Այնպիսի մի դաժանություն, արյան ծարավ կար այդ տականքի աչքերի մեջ: Ստորը կարողացավ հասնել նրան, որ սողեսող, սողալով հասավ և փորձեց պղծել մեր հերոսների սուրբ շիրիմները»,- ասաց Աղեկյանը:
Քննչական կոմիտեն հայտնում է, որ վերջին օրերին համացանցում լայն տարածում են գտել ենթադրյալ գերեվարված զինծառայողների և քաղաքացիական անձանց ցուցակներ, որոնք պարունակում են չճշգրտված տեղեկություններ և խուճապ են առաջացնում հանրության շրջանում:
Ավելի քան 70 օր անհայտության մեջ հերոսաբար մաքառած և հայրենիք վերադարձած 6 ժամկետային զինծառայողները առաջիկա օրերին կլինեն բժիշկների հսկողության ներքո:
Հիմա համոզվեցի, որ ճանապարհը փակել են, որ ակնհայտ չդառնա, որ Գորիսում, Կապանում, Քաջարանում, Մեղրիում նույն մթնոլորտն է, ինչ Սիսիանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը: