Բաժիններ՝

Սպասվում է ձյուն. ջերմաստիճանը կտրուկ կնվազի

Հանրապետության տարածքում՝

Դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի ցերեկն առանձին շրջաններում, 23-24-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 25-26-ի գիշերն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի կեսօրից հետո, 23-24-ը սպասվում է ձյուն, գիշերը և առավոտյան ճանապարհներին՝ մերկասառույց։

Երևան քաղաքի դեկտեմբերի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 12.50C (1987 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -17.00C (1970 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -1.90C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031