Բաժիններ՝

Մահացել է «Դե, սպասիր» սիրված մուլտֆիլմի ստեղծողներից Ալեքսանդր Կուրլյանդսկին

Ութսուներեք տարեկանում կյանքից հեռացել է հանրահայտ «Դե, սպասիր» մուլտֆիլմի սցենարիստներից Ալեքսանդր Կուրլյանդսկին:

Ինչպես հաղորդում է վկայակոչելով rbk-ին, Կուրլյանդսկու մահվան մասին հայտնել է նրա իրավաբան Սվետլանա Վերխոգլյադովան՝ նշելով, որ սցենարիստը մահացել է երկարատև հիվանդությունից հետո:

Սցենարիստ, դրամատուրգ, գրող Ալեքսանդր Կուրլյանդսկին ծնվել է 1938 թվականին Մոսկվայում: Պատերազմի տարիներն անցկացրել է տատի և պապի հետ Սվերդլովսկում: 1961 թվականին ավարտել է Մոսկվայի ինժեներա-շինարարական ինստիտուտը, որտեղ ծանոթացել է Արկադի Խայտի հետ: Վերջինիս հետ հետագայում աշխատել է «Դե, սպասիր» մուլտֆիլմի սցենարի վրա: Կուրլյանդսկին գրական գործունեություն է սկսել ծավալել 1964 թվականին: Նրա ստեղծագործությունները տպագրվել են «Գրական թերթ», «Շաբաթ» և այլ պարբերականներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031