
Համացանցում տարածվել են չճշգրտված տեղեկություններ պարունակող ենթադրյալ գերեվարվածների ցուցակներ. Քննչական կոմիտե

Քննչական կոմիտեն հայտնում է, որ վերջին օրերին համացանցում լայն տարածում են գտել ենթադրյալ գերեվարված զինծառայողների և քաղաքացիական անձանց ցուցակներ, որոնք պարունակում են չճշգրտված տեղեկություններ և խուճապ են առաջացնում հանրության շրջանում: Քննչական կոմիտեն այս մասին հայտարարություն է տարածել.
«Խնդրում ենք հիմք ընդունել բացառապես ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ պաշտպանության նախարարության տրամադրած տեղեկատվությունը:
Հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց և հանրությանը մոլորեցնելուց»,- ասված է հայտարարության մեջ:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվական հեռախոսահամարներն են՝ (011)88-00-94, (011) 88 -00 -21: