Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի ստեղծած իրավիճակում միջազգային հանրությունը պետք է ավելի ակտիվ և գործուն քայլեր ձեռնարկի՝ չսահմանափակվելով անհասցե կոչերով, որոնք ցուցադրաբար մերժվում են Ադրբեջանի և Թուրքիայի կողմից:
Ռուսաստանում բոլոր աղքատների ավելի քան 82 տոկոսը կազմում են երեխաներ ունեցող ընտանիքները:
Որդեկորույս մայր, «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարոգործական հիմնադրամի հինմնադիր-տնօրեն Կարինե Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Հնդկաստանում հայտնաբերված կորոնավիրուսի դեպքերի թիվը մեկ օրում աճել է ավելի քան 55,7 հազարով. վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 7,55 միլիոնը:
Ադրբեջանի զինված ուժերի զանգվածային ավերածություններն ու վայրագություններն Արցախում հենց այն բանի հետևանք են, որ տարիներ շարունակ միջազգային ու հատկապես մարդու իրավունքների կառույցները հրաժարվել են Արցախ այցերից՝ չնայած մեր բազմաթիվ կոչերին, հրավերներին ու զգուշացումներին:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Այն, որ Թուրքիան իր ռազմատենչ հայտարարություններով Ադրբեջանի հետ բացահայտ ագրեսիա է սկսել Ղարաբաղի և Հայաստանի նկատմամբ, ի վերջո, հարկադրեց կառավարությանը հանդես գալ թուրքական ապրանքների ներմուծման նկատմամբ էմբարգո կիրառելու նախաձեռնությամբ։ Նախաձեռնությունը, որը ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարությունը, դեռ որոշում չի դարձել, բայց կասկած չկա, որ դրա համար որևէ խոչընդոտ չի լինի։ Հասարակությունը կողմ է թուրքական ապրանքների ներմուծման դադարեցմանը։
Հանրահայտ ռեփեր, պրոդյուսեր Փի Դիդին իր 17 մլն հետևորդներին իրազեկել է հայերին սպառնացող վտանգի մասին:
Այսօր արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում ծավալված մարտերի արդյունքում ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են թշնամական թվով 5 անօդաչու թռչող սարք:
Թուրք հնագետ Քորայ Փեհլիվանօղլուն Twitter-ում ակտիվորեն լուսաբանում և վերլուծական ու պատմական փաստեր է հրապարակում արցախյան հիմնախնդրի և վերջին զարգացումների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ակտիվ մարտական գործողություններ են և այդ ժամանակ կարող են լինել ԱԹՍ-ների կիրառության դեպքեր, մասնավորապես, որ հետախուզական թռիչքներ իրականացնեն, կամ շատ ինտենսիվ չլինի:
Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողությունների սրացմանը զուգահեռ միջազգային լրատվամիջոցներում շարունակվում են Թուրքիայի Կողմից Ադրբեջան ուղարկված սիրիացի վարձկանների մասին հրապարակումները: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Ադրբեջանի զինված ուժերի հրթիռակոծության հետևանքով հոկտեմբերի 17-ին Արցախի Մարտունի քաղաքում սպանվել է 65-ամյա Վլադիմիր Միրզոյանը, ևս մեկ քաղաքացի վիրավորվել է:
«Այս պատերազմն ամբողջովին տարբերվում է թե՛ ապրիլյան պատերազմից, թե՛ 92-94թթ. արցախյան գոյամարտից. տարբերվում է կիրառվող զրահատեխնիկայի մասշտաբներով, քանակով, տեսակներով, մարդկային մեծ ռեսուրսների ներգրավմամբ և մեկ շատ կարևոր հանգամանքով՝ Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունն այս պատերազմում: Արդեն բոլորին պարզ է, որ Ադրբեջանը դարձել է խամաճիկ Թուրքիայի ձեռքում և կատարում է Թուրքիայի կամքը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց միջազգայնագետ Լևոն Մնացականյանը:
Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի, Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպաններ Արման Թաթոյանի և Արտակ Բեգլարյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կառույցների ղեկավարների հետ, որի նպատակն էր հանգամանալից ներկայացնել Լեռնային Ղարաբաղի համակարտության գոտում իրադրությունը և Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի հումանիտար հետևանքները:
«Մի բան էլ կցանկանայի ասել` բարձր ձայնով հայրենասիրական երաժշտություններ լսելով, կամ քաղաքում պտտվելով, մենք չենք օգնում, ոգևորում մեր զինվորներին: Բոլորս պարտավոր ենք իրենց կողքին լինել, և պետք է լինենք»:
Դեկտեմբեր-հունվար ամիսներին մայրաքաղաքում պլանավորվում է սկսել կորոնավիրուսի դեմ մասսայական պատվաստումը, ինչը վերջնական հաղթանակը կդառնա համավարակի նկատմամբ:
Այսօր վաղ առավոտյան մարտերը նորից շարունակվել են, հյուսիսային և հարավային ուղղությամբ հակառակորդը փորձել է հարձակողական գործողություններ ծավալել:
Նույնիսկ այս օրհասական պահին, երբ մեր լինել, չլինելու հարցն է որոշվում, երբ ամեն րոպե՝ մեր զավակներն ու եղբայրներն են զոհվում, գտնվում են մարդիկ, որոնք ամեն առիթ օգտագործում են անարգելու, վիրավորելու համար իր հայացքները չկիսող ազգակցին։
ՀՀ վարչապետի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Մեր անձնական երազանքներն ու նպատակները հօդս ցնդեցին, մեր երազանքները կապվեցին մեր զինվորների ու մեր հայրենիքի հետ»։
Արծրուն Հովհաննիսյանի և հետմահու Արիության մեդալակիր Ալբերտ Հովհաննիսյանի հոր ճեպազրույցը` Ուղիղ
Հոկտեմբերի 17-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարությունները միաժամանակ հանդես եկան հայտարարությամբ մարդասիրական հրադադարի հայտարարման մասին, որը ձեռք էր բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերով և Ֆրանսիայի նախագահի անձնական միջնորդությամբ: Հրադադարի հաստատման մասին այս պայմանավորվածությունն Ադրբեջանը խախտեց, իսկ ավելի վաղ էլ խախտել էր հումանիտար զինադադարը, որը հայտարարվել էր Ռուսաստանի միջնորդությամբ։
Մեծ քանակությամբ աստերոիդներ Երկրի մոտով կանցնեն առաջիկա օրերին:
Մարտակերտի ճանապարհին ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով սեպտեմբերի 27-ին վիրավորում ստացած 13-ամյա Ռոբերտի առողջական վիճակում դրական դինամիկա կա:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործեր նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Մենք պետք է գիտակցեինք, որ 1994-ին մեր պատերազմը չէր ավարտվել: Դա է եղել մեր սխալը, որ մտածում ենք՝ եղել և ավարտվել է, որ խաղաղություն է եղել, և այսօր զարմացել ենք, որ նորից պատերազմ է սկսել: 168.am-ի հետ զրույցում նշեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը:
Իտալիայի պատգամավորների պալատում 94 մանդատ ունեցող «Առաջ Իտալիա» խմբակցության ղեկավար Մարիաստելա Ջելմինին իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին:
Փարիզի քաղաքապետ Աննա Իդալգոն պատրաստվում է 2021 թվականի սկզբին այցելել Երևան:
Ադրբեջանի Զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարվածից Վարդենիսում տուժած 14-ամյա Նարեկի վիճակն արդեն կայուն է, նա դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից:
Միջազազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է: