Լոս Անջելեսից դեպի Հայաստան է ուղևորվել ամերիկահայերի հավաքած մարդասիրական բեռը տեղափոխող «Քաթար էյրվեյզի» ինքնաթիռը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի կողմից Ղարաբաղում հրադադարի սառն ընդունելությունը, ինչպես նաև ռազմական գործողությունների շարունակվելը Հադրութ քաղաքի մոտ, վկայում են այն մասին, որ պատերազմ սանձազերծողները ձեռք բերված արդյունքներից այնքան էլ գոհ չեն և ջանում են ամեն կերպ ամրանալ և միջանցք ձեռք բերել Արցախյան պատերազմի հարավային ճակատում՝ Արաքսի իրանական սահմանի երկայնքով, որպեսզի հետագա բանակցություններում փորձեն հասնել արդյունքների, որին չի հաջողվել հասնել մարտի դաշտում։
Հին գրածներն էի կարդում. ֆեյսբուքյան գրառումներից, քննարկումներից մինչև փակ տեղեկանքներ։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է մարդասիրական օգնության կազմակերպումը 7/24 ռեժիմով։ Հոկտեմբերի 1-ից հումանիտար բեռներով Արցախ է ուղևորվել 40, իսկ դեպի Հայաստանի տարբեր բնակավայրեր՝ 107 բեռնատար։
Մենք հավատարիմ ենք հոկտեմբերի 10-ի Մոսկովյան համատեղ հայտարարությամբ և հոկտեմբերի 17-ի հայտարարությամբ ստանձնած հանձնառություններին՝ որպես առաջնահերթ նպատակ ունենալով վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատումը:
Այսօր ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը` ի պատասխան Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դիմումի, փակ քննարկում կանցնացնի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Բոլիվիայի էկոնոմիկայի նախկին նախարար եւ նախկին նախագահ Էվո Մորալեսի կողմնակից Լուիս Արսեն առաջատարն է պետության ղեկավարի ընտրություններում եւ, հավանաբար, հավաքում է անհրաժեշտ քանակությամբ քվեներ առաջին փուլում հաղթելու համար:
Հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը մղված մարտերին զուգահեռ, Ադրբեջանը հերթական անգամ խախտել է հրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակ բացել Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, թիրախավորել քաղաքացիական օբյեկտներ։
Սա հեշտ և, միաժամանակ, բարդ հարց է։ Խորհրդային Միության վերջին օրերին, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հանրաքվեի ժամանակ հայտարարեց ազատ ապրելու ու սեփական կյանքը, պատմությունը, ժառանգությունն ու մշակույթը կառավարելու իր ցանկության մասին, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը քվեարկեց դրա (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման) օգտին։
Կոլեկտիվ հաղթանակի հերթական փայլուն օրինակը: ՊԲ-ի մի շարք զինծառայողներ, գերազանց կերպով համագործակցելով աշխարհազորայինների հետ, համատեղ գործողությունների արդյունքում ոչնչացրել են հակառակորդի կենդանի ուժը, զենք-զինամթերքը և սպառազինությունը, գրավել են հակառակորդի դիրքը, որից հետո ականապատել և բարեհաջող դուրս են եկել տարածքից:
Այսօր էլ եմ հարցնելու քեզ Հայ երիտասարդ. Այսօր ի՞նչ արեցիր որ հակառակորդը հետ շպրտվի, որ հաղթենք ու դուրս շպրտենք նրան մեր սուրբ հողից։
Հոկտեմբերի 19-ին, ժամը 05։21-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տ. Ճարտարապետ փողոցի թիվ 32ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին․ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պայմաններում թշնամու ԱԹՍ֊ների հարվածների հետևանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութի համայնքների միջնակարգ դպրոցները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։
«Հերոսական դրվագ Հոկտեմբերի 18-ին ադրբեջանական զինված ուժերը հարավային ուղղությամբ ձեռնարկել էին տանկերով ուղեկցվող հարձակում՝ օգտագործելով 7 տանկ, այդ թվում՝ մեկ միավոր Տ-90, 5 զրահափոխադրիչ հետևակի տեղափոխման համար։ Հակառակորդը նպատակադրվել էր սրընթաց հարձակմամբ կրակային և հոգեբանական ճնշում գործադրել անձնակազմի վրա՝ ապահովելով ճեղքում սահմանի կարևոր հատվածում։ Գնդապետներ Ստեփան Գևորգյանի, Ստանիսլավ Երյոմինի և հակատանկիստ, շարքային Գարիկ Առաքելյանի մասնագիտական […]
Այս պատերազմը Ղարաբաղի կարգավիճակի համար է, և այն կարող է լուծել կարգավիճակի հարցը, եթե հաջողություններ գրանցվեն պատերազմում, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում, ընդհանուր առմամբ, իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի կոչը:
Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը:
Հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Մինչեւ 2022 թվականը Եվրոպայում պլանավորվում է ուղեւորության թույլտվությունների նոր համակարգ սահմանել:
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվեց ահազանգ այն մասին, որ Ադրբեջանի զինվորականները երկու օր առաջ հայ զինծառայող են գլխատել:
Հայաստանի արտաքին առևտրի հաշվեկշիռն այս տարի առաջին հայացքից դրական փոփոխություն է կրել։ Արտահանման-ներմուծման հարաբերակցությունը բարելավել է։ Եթե անցած տարվա առաջին 8 ամիսների տվյալներով՝ ներմուծումը 1,92 անգամ էր գերազանցում արտահանմանը, ապա այս տարի՝ 1,79 անգամ։
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակն Ադրբեջանի Զինված ուժերի կազմում մարտական գործողություններին մասնակցող իսրայելական արտադրության Sandcat զրահամեքենա է խոցել:
Ֆրանսիայի հայ համայնքը Փարիզում բազմահազարանոց երթ է անցկացրել` ի պաշտպանություն Արցախի Հանրապետության:
Անտոն Տրոյանովսկին մեկն է այն տասնյակ օտարերկրյա լրագրողներից, որ Լեռնային Ղարաբաղի հակամտրության գոտում բռնկված պատերազմի առաջին օրերից ժամանել է Արցախ ու լուսաբանում է Ստեփանակերտում, Շուշիում և պատերազմի առաջնագծում տեղի ունեցող իրադարձությունները:
Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս, և վերջինիս տարածքային հավակնություններն Արցախի նկատմամբ միջազգային իրավական հիմք չունեն:
Ընդհանուր առմամբ, ոչ մի ուղղությամբ էլ հրադադարը չի պահպանվել:
Մեղրիի համայնքապետարանը հայտարարություն է տարածել:
Հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հանդիպումը Արցախ ժամանած Գերմանիայի Բունդեսթագի «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության պատգամավորների հետ։