Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 7,1 միլիոնը
Հնդկաստանում հայտնաբերված կորոնավիրուսի դեպքերի թիվը մեկ օրում աճել է ավելի քան 55,7 հազարով. վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 7,55 միլիոնը: Այդ մասին վկայում են Հնդկաստանի առողջապահության եւ ընտանեկան բարեկեցության նախարարության տվյալները:
Հնդկաստանն աշխարհում երկրորդ տեղում է գտնվում կորոնավիրուսով վարակվածների թվով: Ամենամեծ թվով հիվանդացածները գտնվում են ԱՄՆ-ում, որտեղ կորոնավիրուս է հայտնաբերվել 8,1 միլիոն մարդու մոտ:
Ինչպես նշում է առողջապահության նախարարությունը, մեկ օրում անցկացված ավելի քան 859 հազար թեստերի արդյունքներով բուժաշխատողները հայտնաբերել են 66,3 հազարից ավելի մարդ, որոնք հաղթահարել են հիվանդությունը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը, վերջին տվյալների համաձայն, գերազանցել է 66,6 միլիոնը: Կորոնավիրուսից բուժվողների թիվը շարունակում է նվազել, մեկ օրում այն կրճատվել է 11,2 հազարով: Ընդամենը հիվանդանոցներում բուժում է ստանում 772 հազար մարդ: Մահացածների թիվը գերազանցել է 114 հազարը, մեկ օրում հիվանդությունից մահացել է 579 մարդ:
Ինչպես նշվում է կառավարության փորձագետների խմբի՝ նախօրյակին հրապարակված զեկույցում, Հնդկաստանը կորոնավիրուսը կկարողանա հաղթահարել հաջորդ տարվա փետրվարի վերջին՝ երկրի բնակիչների կողմից վարակումը կանխելու բոլոր միջոցները պահպանելու պայմանով, մասնավորապես, դիմակներ կրելը եւ սոցիալական հեռավորության պահպանումը:
Նախազգուշական բոլոր միջոցների պահպանման դեպքում Հնդկաստանում մինչեւ համավարակի վերջը կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կարող է կազմել 10,5 միլիոն, կարծում են փորձագետները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: