Մնացականյանն ու Բայրոմովը Վաշինգտոնում կլինեն ուրբաթ: Առանձին կհանդիպեն Պոմպեոյին. որևէ ակնկալիք չունեմ. Սուրեն Սարգսյան

Միջազազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մնացականյանն ու Բայրոմովը Վաշինգտոնում կլինեն ուրբաթ: Դեռ եռակողմ հանդիպում չկա, առանձին կհանդիպեն Պոմպեոյին:

Չգիտեմ դուք ոնց, ես որևէ ակնկալիք չունեմ: Բայց նորից եմ կրկնում, Վաշինգտոնը պետք է աջակցի Մոսկվայի ջանքերին: Հուսամ առանձին հանդիպում կազմակերպելը Թրամփի վարչակազմի համար նախընտրական տրամաբանություն ունի, այլ ոչ թե զուգահեռ է Մոսկվայի ջանքերին: Չեմ ուզում հավատալ, որ առանձին ջանքեր են ներդրվում, քանի որ դրանք կարող են խաչվել: Հիմա ինչպես մեզ, այդպես էլ եռանախագահներին միասնություն է հարկավոր»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031