Ռուսաստանում բոլոր աղքատների ավելի քան 82 տոկոսը կազմում են երեխաներ ունեցող ընտանիքները
Ռուսաստանում բոլոր աղքատների ավելի քան 82 տոկոսը կազմում են երեխաներ ունեցող ընտանիքները: Այդ մասին հայտնել է ՌԴ-ի Հանրային պալատի (ՀՊ) ժողովրդագրության, ընտանիքի պաշտպանության, երեխաների եւ ավանդական ընտանեկան արժեքների հարցերի հանձնաժողովի նախագահ Սերգեյ Ռիբալչենկոն։
«Մենք այժմ մոտավորապես 13 տոկոս աղքատներ ունենք ամբողջ բնակչությունից, դա ավելի քան 18 մլն մարդ է: Մոտավորապես 10 տոկոսը գտնվում է այդ սահմանագծին մոտ… Եթե մենք նայենք վիճակագրությանը, բոլոր աղքատների ավելի քան 82 տոկոսը կազմում են երեխաներ ունեցող ընտանիքները: Ընդ որում՝ նրանց 25 տոկոսը բազմազավակ ընտանիքներն են: Երեխաների 23 տոկոսն ապրում է աղքատ ընտանիքներում: Իսկ եթե վերցնենք մինչեւ յոթ տարեկան երեխաներին, դա յուրաքանչյուր չորրորդն է»,-պատմել է Ռիբալչենկոն՝ հանդես գալով Հանրային պալատում նվազագույն ապրուստամիջոցի եւ նվազագույն աշխատավարձի չափի հաշվարկի նոր մեթոդիկայի վերաբերյալ օրինագծի «զրոյական ընթերցումների» ժամանակ: Մինչեւ նվազագույն ապրուստամիջոցը բացարձակ ցուցանիշներով եկամուտների դեֆիցիտը, ինչպես նշել է ՌԴ Հանրային պալատի անդամը, տարեկան կազմում է ավելի քան 700 միլիարդ ռուբլի:
Այդ գումարից 90 տոկոսից ավելին կազմում է երեխաներ ունեցող ընտանիքների եկամուտների միագումար դեֆիցիտը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: