Հոկտեմբերի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 68530 դեպք, որոնցից 49219-ն` առողջացած, 1121-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17869 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 357104 թեստավորում:
Հայաստանում հոկտեմբերի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1836 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 68 530-ի:
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
Պատգամավորներն առաջին ընթերցմամբ կքննարկեն «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այ բալամ, հազար ասինք՝ քեզ խաբում են։ Մե՛կ Հադրութ են գրավում, մե՛կ չգիտեմ՝ ինչ, հիմա էլ քեզ զեկուցել են հայկական բանակի խոցված զենքերի տեսակները։ Հազար ասինք՝ մենք «Ուրագան» չունենք։ Բայց դա հեչ, պարզվում է՝ մենք միջմայրցամաքային բալիստիկ «Յարս» հրթիռ ունեինք, բայց չգիտեինք»։
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգությունները, հրետանային մենամարտերը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:
Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը:
«Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հարավային ուղղությամբ ժամը 8:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի ինքնաթիռ։
Սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակը շուրջ 1 տասնյակ «Բայրաքթար» թուրքական անօդաչու թռչող սարքեր է խոցել:
Մենք հաղորդել ենք, որ երեկ Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ժամանել են Երեւան, հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։ Մոտ մեկ ժամ տեւած հանդիպումից հետո Արցախի նախկին նախագահներն այցելել են Սերժ Սարգսյանին։ Ապա երեքով համատեղ գնացել են Ռոբերտ Քոչարյանի մոտ։
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մասով հարուցված քրեական գործի ընթացքից: Ինչպես հայտնի է, երեկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում եւս մեկ անգամ հետաձգվեց Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխության հարցը:
Այսօր ԱԺ-ում կառավարության առաջարկով արտահերթ նիստ է հրավիրված՝ «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն ընդունելու համար, որի մասին նախորդ համարում գրել ենք։
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 20-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները
Ռուսաստանը պետք է դադարի սակարկություններ առաջարկել Հայաստանին ու իրապես նաեւ գործուն աջակցություն ցուցաբերի, որպեսզի հաղթանակն ամրապնդվի: Այս մասին «Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը։
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարճատև աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։
«Ես համաձայն չեմ, որ Կազանում սպառվել էր բանակցային ճանապարհով խնդրի լուծումը, բրիտանական հեղինակավոր «Independent» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Գերմանական Բավարիայի դաշնային երկրամասի Բերխտեսգադեներ-Լանդի շրջանի իշխանությունները հոկտեմբերի 20-ից խիստ սահմանափակումներ են մտցրել COVID-19-ով հիվանդացության աճի կապակցությամբ, դա տեղի է ունեցել երկրում համավարակի երկրորդ ալիքի սկսվելուց ի վեր առաջին անգամ։
Եվրահանձնաժողովը (ԵՀ) հետաքննություն է սկսել Կիպրոսի եւ Մալթայի նկատմամբ Եվրոպայի քաղաքացիություն վաճառելու կամ այսպես կչված ոսկե անձնագրերի ծրագրի իրականացման համար, ինչը կարող է հանգեցնել պատժամիջոցների սահմանման այդ երկրների նկատմամբ:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թվի աճը կարող է տեւել եւս 2 – 3 շաբաթ, ինչից հետո իրավիճակը կսկսի կայունանալ:
Տոկիոյում Օլիմպիական խաղերի կազմակերպական կոմիտեն կիբգեռգրոհների վերաբերյալ հայտարարությունների կապակցությամբ հաղորդել է, որ չի հայտնաբերել այնպիսի «ներգործություն, որը կարող էր զգալի ազդեցություն ունենալ» իր աշխատանքի վրա։
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) արեւելքում ավելի քան 900 բանտարկյալներ, ներառյալ վտանգավոր հանցագործներ եւ ահաբակիչներ են փախել Բենի քաղաքի կենտրոնական բանտից:
Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատրաստուկով ռուսաստանցիների զանգվածային պատվաստումը պլանավորվում է նոյեմբերի վերջին: Այդ մասին հայտնել է «Ռ-Ֆարմ»-ի գլխավոր տնօրեն Վասիլի Իգնատեւը:
Սաուդյան Արաբիան շարունակում է իր ոչ պաշտոնական բոյկոտը թուրքական ապրանքների դեմ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հայրենական զբոսաշրջության սեկտորը 2020 թվականին 600 միլիարդ ռուբլի է կորցրել օտարերկրացի հյուրերի բացակայության պատճառով, որը կապված է համավարակի հետ:
Ալպյան լեռներում սառցադաշտերի ակտիվորեն հալչելու պատճառով հնագետների խումբը կարողացել է այդ վայրերում հին արտեֆակտներ հայտնաբերել:
«Թղթե տունը» (La Casa De Papel) իսպանական քրեական դրամայի հայ դերակատար Հովիկ Կեուչկերյանը, որը ֆիլմում մարմնավորում է Բոգոտային, համացանցում տեսանյութ է հրապարակել՝ միջազգային կառույցներին, հանրությանն ու հզոր երկրներին կոչ անելով կանգնել Արցախի և Հայաստանի կողքին, չսահմանափակվել միայն հարդորներով և գործնական քայլեր ձեռնարկել հայկական բանակին աջակցելու համար՝ դատապարտելով Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սկսած ագրեսիան:
9 ամիսների տվյալներով՝ առաջին հազար հարկատուները պետական բյուջե են փոխանցել 721 մլրդ դրամ։ Նրանց վճարները կրճատվել են 5,6 տոկոսով կամ 43 մլրդ դրամով։ Թեև խոշորների առաջին եռյակը մնացել է անփոփոխ, այնուհանդերձ, նրանցից երկուսի վճարները բավական կրճատվել են։