Արդեն 25 օր է, ինչ Արցախյան հակամարտության գոտում աննախադեպ ծավալի ու ինտենսիվության մարտական գործողություններ են ընթանում, և ԵԱՀԿ Մինսկի խումբը, դրա առաջատար և ակտիվ համանախագահ երկրների դիվանագիտական ջանքերն ի զորու չեն փոխել իրավիճակը ռազմաճակատում։
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես՝ Հայաստանի միակ կին քաղաքապետս, հայտարարում եմ, որ այսօրվանից կամավորագրվում եմ Հայրենիքի պաշտպանությանը և գնալու եմ իմ բաժին հաղթանակի հետևից»:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ միանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ կամավորագրվել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին:
ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը վստահեցրել է, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանն իրենց համար կարևոր գործընկերներ են։
Այս պատերազմները սնող հիմնական ռեսուրսը Ադրբեջանի նավթն ու գազն են, որի հիմնական մասը փոխանակվում է տարբեր զինատեսակներով:
Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Oնալը հոկտեմբերի 22-ին կայցելի Մոսկվա, որտեղ հանդիպումներ կունենա Սիրիայի և Լիբիայի խնդիրների վերաբերյալ։
Չեխիայում արտադրված և Սլովակիայում մոդեռնիզացված DANA ինքնագնաց հրետանային կայանքները դեռևս 3 տարի առաջ Իսրայելի միջոցով զարտուղի ճանապարհով են հայտնվել Ադրբեջանի սպառազինության կազմում:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված տվյալների հիման վրա, ամփոփվել են 2020 թվականի սեպտեմբեր ամսվա ցուցանիշները:
ԱԺ բոլոր պատգամավորները համարվում են պաշտոնատար անձ, հետևապես՝ ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգությանն առնչվող գործողությունները, այդ թվում՝ ելույթները, հրապարակումները քննադատող, հերքող հրապարակումներն արգելվում է։
Ս/թ հոկտեմբերի 8-ին ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշումով սահմանվեցին հրապարակումների և հաղորդումների իրականացման մի շարք սահմանափակումներ:
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում էսկալացիայի թուլացման համար անհրաժեշտ է, որպեսզի որևէ այլ երկիր հեռու մնա հակամարտությունից, չմատակարարվի զենք, չլինի աջակցություն կողմերից որևէ մեկին:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ ճեպազրույցում նշեց, որ, եթե ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան դադարի լինել ԼՂ հակամարտության կողմ, ապա հնարավոր կլինի հասնել կրակի դադարեցմանն ու խաղաղ բանակցություններին:
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հայ համայնքը զանգվածային ավտոերթ է անցկացրել՝ ի պաշտպանություն Արցախի Հանրապետության։
Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն ընգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման պայմանավորվածության պահպանման կարևորությունը:
Լիբիական հակամարտության կողմերը «5+5» ձեւաչափով բանակցություններում համաձայնության են հասել Լիբայի բոլոր շրջանների եւ քաղաքների միջեւ ճանապարհները բացելու շուրջը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ կոչ անելով զինվորագրվելու հարցով իրենց դիմելու փոխարեն ներկայանալ զինկոմիսարիատներ։
Այսօր ընդլայնված աշխատանքային նիստ եմ հրավիրել: Ստեղծված պատերազմական իրավիճակը հուշում է, որ, հաշվի առնելով թշնամու նկրտումները, պետք է պատրաստվենք երկարաժամկետ գործողությունների:
«Քաղաքական խորհրդակցությունները շարունակվում են։ Հայաստանի և Արցախի բոլոր պաշտոնաթող նախագահները հանդիպել են՝ քննարկելու և լուծումներ գտնելու ներկայիս պատերազմական իրադրությունում։ Նախագահների փորձառությունն ու գիտելիքը, ինչպես բանակցային գործընթացի, այնպես էլ հաղթանակներ ապահովելու տեսանկյունից, այս օրերին հատկապես կարևոր է»:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը մշակել և հանրային քննարկման է դրել որոշման նախագիծ, որով առաջարկվում է դեկտեմբերի 31-ից վեց ամսով արգելել թուրքական ծագման ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն։
Հոկտեմբերի 17-ին ՀՀ մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժեր, քննարկելով երկրում ստեղծված իրավիճակը, հանդես եկան հայտարարությամբ: Այս մասին ՀՅԴ կենտրոնում բոլոր կուսակցությունների անունից հայտարարություն կատարեց Հայ Հեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը ռումինահայերին և բուլղարահայերին հաղթանակի համար միասնության և պայքարի կոչ է արել։
Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը խեղաթյուրելու՝ ադրբեջանական կողմի փորձերին:
«Հեռուստատեսությամբ ցույց են տվել, որ անօդաչու թռչող սարք են խփել, ինչ-որ մեկը Դավթին ասում է՝ Դավիթ, խոցեցինք-խոցեցինք, Դավիթը հրճվանքով, ծիծաղով ասում է՝ խոցեցինք: Ամեն զանգելուց միշտ տրամադրությունը բարձր է եղել, ասել է՝ ամեն ինչ լավ է, ծառայում ենք, պատերազմ է, ծառայում ենք»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Իրանագետ Գարիկ Միսակյանի փոխանցմամբ՝ հյուսիսային սահմաններում ստեղծվել է լարվածություն, որն Իրանին ձեռնտու չէ, որովհետև Իրանը միշտ փորձել է իր սահմաններից հեռու պահել պատերազմները, իսկ հյուսիսային սահմանը Կովկասի, հատկապես՝ Արցախի հետ, Իրանի համար միշտ անվտանգ սահմաններից մեկն է եղել:
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:
Ռազմական դրության պայմաններում պետք է հարկադրանքի մեթոդներ կիրառել զինվորական ծառայությունից խուսափածների կամ հայրենիքի նկատմամբ իրենց պարտքը չկատարածների նկատմամբ: 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանը:
Ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ արցախաադրբեջանական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի, անելիքների մասին խոսելուց, բոլորին զենք վերցնելու և ճակատ գնալու կոչ անելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանգիստ տոնով մի պահ եզրափակեց խոսքը՝ «ես կարծես թե իմ ողջ ասելիքը այսօրվա ասացի», բայց ո՛չ, գործադիրի ղեկավարը շարունակեց միտքը՝ անուն առ անուն հիշելով Արցախյան առաջին ազատամարտի նահատակված հերոսներին:
Թշնամական ուժերը, բացի իսրայելական և թուրքական զինատեսակներից, արցախյան բանակի դեմ կիրառում են նաև չեխական 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ:
«Հարավային ուղղությամբ մարտերը շարունակվում են։ Հիմնականում հակառակորդի փոքր խմբերը չեզոքացվում են օջախային մարտերում»: