ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պատասխանելով հարցին, թե չի՞ հիասթափվել արևմտյան երկրների կեցվածքից, որոնք թուրք-ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ միայն մտահոգություններ են հայտնում, ասաց, որ կարող է հիասթափվել նրանից, ումից ունի ակնկալիք:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միաբան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը հանդես է եկել հայ ժողովրդին ուղղված ուղերձով, որում նշվում է, որ այսօր մեզ է վիճակված համամարդկային չարիքին դիմագրավելու պատիվը:
«Ստեղծված վիճակի եւ մեր անելիքների մասին». Նիկոլ Փաշինյան. ՈՒՂԻՂ։
Ֆրանսիական առաջատար «France24» պարբերականը հրապարակել է Ադրբեջանի կողմից Արցախում կռվող սիրիացի ահաբեկիչների առկայությունն ապացուցող մի շարք տեսանյութեր:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արդեն մի քանի օր է՝ չի բնակվում իր երկրի տարածքում՝ գերադասելով գտնվել Թուրքիայի Անթալիա քաղաքում գտնվող իր պալատներից մեկում՝ Բաքվում հայտնվելով միայն ճեպազրույցների ու ադրբեջանցիներին ուղղված ուղերձների ժամանակ, shantnews-ի փոխանցմամբ՝ գրում է Волна Каспия-ն՝ վկայակոչելով ադրբեջանական աղբյուրներին։
Ռազմական իրավիճակով պայմանավորված, Արցախում ռոմինգին միանալիս հոկտեմբերի 21-ից ժամը 18։00-ից կգործի 0 դրամ/րոպե հատուկ սակագինը մուտքային, դեպի Ucom, ինչպես նաև տեղական զանգերի համար։
Այս նամակն ուղարկել եմ իմ լավ բարեկամ՝ Բրազիլիայի առաջին տիկին Միշել Բոլսոնարոյին: Հասկանում եմ, որ խնդրանքս հեշտ իրագործելի չէ, ավելին՝ չափազանց մեծ կամք, խիզախություն եւ արդարության կողմը կանգնելու վճռականություն է պահանջում:
Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը հոկտեմբերի 7-ից գտնվում է Արցախում: Այնտեղ գտնվելու առաջին օրվանից, համագործակցելով Արցախի ռազմա-քաղաքական բարձրագույն իշխանության հետ, իր կողմից ղեկավարվող ստորաբաժանումների մի մասը գտնվել են առաջնագծի ամենաթեժ կետում՝ ոսոխին մատնելով խուճապի և մի քայլ ետ չնահանջելով, մյուս մասը զբաղվել է N բնակավայրի ինքնապաշտպանական գործողություններով՝ ամուր պահելով տվյալ առաջնագծի թիկունքը: Ունենալով 90-ականների հաղթական փորձ, հակված է եղել բացառապես հարձակողական մարտերի և ազատագրելով առաջ գնալուն, դեմ՝ դիրքային մարտերին՝ հաշվի առնելով թշնամու և նրա զինտեխնիկայի մեծաքանակ լինելը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ կարիք չկա, որ քաղաքական ուժերը հայտարարեն, որ ռազմաքաղաքական շտաբ ձևավորվի:
Լեռնային Ղարաբաղում մղվող պատերազմի դեպքում իրականում գործ ունենք ոչ թե Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքի և Ադրբեջանի տարածքային անձեռնմխելիության միջև կոնֆլիկտի, այլ այն իրողության հետ, որ Ադրբեջանը կիրակի՝ սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի հետ 180 կիլոմետրանոց սահմանի ամբողջ երկարությամբ պատերազմով զանգվածաբար խախտել է միջազգային հարաբերություններում միջազգային իրավունքով ամրագրված բռնության կիրառման արգելքը և, ռմբակոծելով Ղարաբաղի քաղաքներն ու գյուղերը, խախտել է հումանիտար միջազգային իրավունքը։
Ի հավելումն վերջին շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցների՝ Մոսկվայում հոկտեմբերի 20-ին և 21-ին տեղի է ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումները ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն բայրամովի հետ: Այդ մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
ԱԺ «Իմ քայլը» քայլը խմբակցության պատգամավոր, Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի խոսքով՝ կորոնավիրուսի հետևանքով մահացած 16-ամյա աղջիկն ունեցել է գլխուղեղի ուռուցք, ենթարկվել է ծանր վիրահատության:
Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Կորոնավիրուսով վարակվածների թվերը բավականին աճել են, և սա պայմանավորված է հիմնականում ռազմական դրությամբ պայմանավորված բնակչության շարժով, երեկ արձանագրվել է 1600-ից ավելի նոր դեպք: Սակայն առողջապահության համակարգն այս պահին ըստ էության վերահսկում է իրավիճակը՝ բուժօգնություն տրամադրելու մասով»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զեյնալյանը:
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է․ «Ի լրումն երեկ հրապարակված հաղորդագրության, տեղեկացնում եմ. Արցախի և Հայաստանի ներկա մտահոգիչ իրավիճակով պայմանավորված` տեղի է ունեցել ևս մի խորհրդակցություն, որին այս անգամ մասնակցել են Հայաստանի հանրապետության նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը»:
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Տիգրան Աշոտյանը հետմահու չի պարգևատրվել երկրորդ աստիճանի մարտական խաչով։ Սխալմունք է եղել։ Նա ողջ առողջ է»։
ՀՀ կառավարության պաշտոնական կայքում հոկտեմբերի 8-ին տեղադրված որոշումն ասում է․ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը և 73-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 2 ԱԹՍ, 4 զրահատեխնիկա, կա 150 զոհ:
Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի ընթացքում այսօր էլ Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են հրետակոծել Մարտակերտ քաղաքն ու հարակից գյուղերը:
Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նույնիսկ մոլի հակառուսական տրամադրություն ունեցողները հասկանում են, որ բանալին Մոսկվայում է։ Ի՞նչ ենք հասկանում բանալի ասելով. Մոսկվան միակ մայրաքաղաքն է, որ ի վիճակի է մեր ռեգիոնում կանոնակարգում մտցնել, և կարող է խափանել իրեն դուր չեկած ցանկացած կարգավորման փորձ։
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի ազդեցիկ կատարումը՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում։
168 TV ԼՐԱՀՈՍ։
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում հանուն Արցախի հուժկու ցույցի ժամանակ հայ համայնքին իրենց աջակցությունն են հայտնել իսպանացի պատգամավորներն ու հայտնի իսպանահայեր:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հարկային հաշիվները ցույց են տալիս, որ Չինաստանն այն երեք արտասահմանյան երկրներից մեկն է, որտեղ Միացյալ Նահանգների ղեկավարը բանկային հաշիվ ունի: Այդ մասին հաղորդել է The New York Times թերթը:
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց, որ տեղեկություններ ունի, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանից և Արկադի Ղուկասյանից բացի, հանդիպել է նաև Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահների հետ։
Անհայտ անձինք լույս հոկտեմբերի 21-ի գիշերը Օդեսայի մարզում հրկիզել են «Ալտերնատիվա.օրգ» հրատարակության խմբագրությունը: Այդ մասին հոկտեմբերի 21-ին լրագրողներին հայտնել է Ուկրաինայի լրագրողների ազգային միության ղեկավար Սերգեյ Տոմիլենկոն:
Ռուսաստանը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Մոսկվայում հանդիպում ունենալու պատրաստակամությունը։
«Ես վստահ եմ, որ հանդիպումներ եղել են վարչապետի և նախկին ղեկավարների միջև՝ ճշտեք: Այո, լսել եմ, որ վարչապետը հանդիպել է նախկին նախագահների հետ, չեմ կարող ասել՝ բոլորի հետ հանդիպե՞լ է, թե՞ ոչ, մի մասի հետ լսել եմ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով հարցին, թե Արցախի Հանրապետության նախագահների հետ հանդիպումից զատ, վարչապետն ինչո՞ւ չի հանդիպել ՀՀ նախկին ղեկավարների հետ:
Մեր քաջարի զինվորները’ ահել թե ջահել, կռվում են արնախում թշնամու դեմ: