«Բարսելոնա»-ն, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Բորուսիա»-ն հաղթել են ՉԼ խմբային երկրորդ տուրի խաղերում
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան E, F, G, H խմբերի երկրորդ տուրի խաղային երկրորդ օրվա հանդիպումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` E խմբում «Սևիլիա»-ն սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց ֆրանսիական «Ռեն»-ին: «Կրասնոդար»-ը տանը 0:4 հաշվով զիջեց անգլիական «Չելսի»-ին:
F խմբում Դորտմունդի «Բորուսիա»-ն 2:0 հաշվով պարտության մատնեց «Զենիթ»-ին, իսկ «Բրյուգե»-«Լացիո» խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1:
G խմբում «Բարսելոնա»-ն արտագնա խաղում` Թուրինում, 0:2 հաշվով գերազանցեց «Յուվենտուս»-ին: «Ֆերենցվարոշ»-«Դինամո Կիև» խաղն ավարտվեց 2:2 հաշվով:
Եվ H խմբում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը խոշոր` 5:0 hաշվով հաղթեց «Լայպցիգ»-ին: ՊՍԺ-ն էլ 0:2 հաշվով առավելության հասավ «Ստամբուլ Բաշակշեհիր»-ի նկատմամբ:
E խումբ
«Սևիլիա»-«Ռեն»՝ 1:0, «Կրասնոդար»- «Չելսի»՝ 0:4
F խումբ
«Բորուսիա Դորտմունդ»- «Զենիթ»՝ 2:0, «Բրյուգե»- «Լացիո»՝ 1:1
G խումբ
«Յուվենտուս»- «Բարսելոնա»՝ 0:2, «Ֆերենցվարոշ»- «Դինամո Կիև»՝ 2:2
H խումբ
«Մանչեսթեր Յունայթեդ»- «ՌԲ Լայպցիգ»՝ 5:0, «Իստանբուլ Բաշակշեհիր»- ՊՍԺ՝ 0:2