Բաժիններ՝

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ցուցադրել է նոր հակահրթիռի արձակման տեսանյութը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ղազախստանի Սառի-Շագան զինափորձարանում հակահրթիռային պաշտպանության համակարգի նոր հրթիռի փորձնական արձակման տեսանյութը:

Հոլովակի սկզբում, որը հրապարակվել է պաշտպանության նախարարության YouTube-ալիքում, մի քանի ռակուրսից ցուցադրվել է ռազմական ավտոմեքենաների շարժվող շարասյունը: Արձակումը նույնպես նկարահանվել էտարբեր կետերից: Երեւում է, թե ինչպես է հրթիռը կտրուկ կերպով վեր խոյանում եւ բավականին արագ սկսում շարժվել հորիզոնականին մոտ հետագծով:

Զինափորձարանում ամպամած է, եւ հանդիսատեսին հասանելի է միայն հակահրթիռի թռիչքի սկզբնամասը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս