Թուրքերի ամբոխը գիշերը Լիոնի փողոցներում անկարգություններ է արել՝ սպառնալով հայերին
Ֆրանսիայում խաղաղ հայ ցուցարարներին մուրճով հարվածելուց հետո չհանգստացած թուրք ազգայնականների ամբոխը գիշերը դուրս է եկել Լիոնի փողոցներ, անկարգություններ արել, հայերին ուղղված սպառնալիքներ հնչեցրել: Թուրքրի ամբոխը փնտրել է հայերի, հնչեցրել տարատեսակ սպառնալիքներ, բարձրացրել Թուրքիայի դրոշը:
Լիոնի բնակիչներից Նատալի Բիանկոն «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Ընդամենը մի քանի րոպեում մենք տեսանք, թե ինչպես են հարյուրավոր թուրք երիտասարդներ ալեկոծում քաղաքի կենտրոնը, բացում դրոշներ, բեյսբոլի մահակներ, ձողեր և ծուխ: Նրանք ներխուժեցին քաղաքի կենտրոն ՝ գոռալով «մահ՝ հայերին», «Ալլահ Աքբար» և այլ կարգախոսներ: Նրանք ակնհայտորեն կռիվ էին փնտրում և սպառնում էին անցորդներին, ովքեր համարձակվում էին նայել նրանց»:
Հավաքվածներից շատերը ձեռքերով ցույց են տվել գորշ գայլի ՝ թուրքական ծայրահեղ ազգայնականների նշանը: Եկել է նաև ոստիկանական մեքենա: Ականատես բնակիչը նշել է՝ ցնցված է կես ժամ տևած այդ «պատերազմից»: