«Խնդրում եմ ինձնից չնեղանալ, բայց երիտասարդ կանայք չպետք է առաջնագիծ մեկնեն»․ Կարեն Վրթանեսյան
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խնդրում եմ ինձնից չնեղանալ, բայց երիտասարդ կանայք չպետք է առաջնագիծ մեկնեն։ Իրենց առողջությունը չվտանգելն ու կյանքի ընթացքում 3-4-5 երեխա ունենալը շատ ավելի կարևոր է։
Պատերազմը համակարգ է։ Ամեն ոք պետք է ունենա իր տեղն այդ համակարգում, իմանա իր անելիքը և անի իր գործը։ Թիկունքում չարած, թիկունքում «պռավալ տված» գործը խփում է նաև ռազմաճակատում իր գործն անող զինվորին։
Թիկունքում բարդակը խփում է մեր կռվողին մեջքից ու երբեմն մահացու է խփում։
Մի կարևոր բան էլ. սա Հայաստանի վերջին պատերազմը չէ։
Մենք 20 տարուց էլ ենք պատերազմներ ունենալու, 30 տարուց էլ, որովհետև այս տարածաշրջանը մեզ այլ շանս չի տալիս։
Իմպուլսիվ, էմոցիոնալ պոռթկումները լավ են կարճատև մոբիլիզացիայի համար, բայց երբ կռիվը երկարում է, պետք է արդեն սառը գլխով դատել։ Այդ թվում և 30 տարվա հեռանկարով…»։