Ներկայացնում ենք ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի պատասխանը ամբողջությամբ․ «ՊՆ-ն քայլեր է ձեռնարկում իդենտիֆիկացնելու տեսանյութերում երևացող զինվորականներին, փորձում ենք կանխել նման դեպքերը:
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ ուշ երեկոյան ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին է այցելել Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, որն իր մտահոգություներն է արտահայտել Ացախում տիրող իրավիճակի կապակցությամբ` միաժամանակ կոնկրետ առաջարկներ անելով Հայաստանի իշխանություններից ակնկալվող գործողությունների վերաբերյալ: Տեր-Պետրոսյանը, կարևորելով այդ առաջարկները, խորհուրդ է տվել անմիջապես դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»:
Միացյալ Նահանգների կոնգրեսականները Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջո Բայդենին կոչ են արել պետության բարձրագույն պաշտոնում հնարավոր ընտրվելուց հետո վերանայել երկրի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ եւ դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է նոր հեռախոսահամարներ, որոնցով ճշգրտվում են մարտական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և այլ անձանց տվյալները:
Իզմիրի ոստիկանության բաժանմունքի հակաահաբեկչական թիմը, «բրիքեթչի» ծածկագիրը օգտագործող և ավելի վաղ Ադանայում ձերբակալված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ Մահմուդ Օզդենի հետ ենթադրյալ կապեր ունեցող 5 քաղաքացու բերման ենթարկելու գործողություն է սկսել:
Հանրակրթական ուսումնական հաստատություններում նոյեմբերի 13-ից ամբողջությամբ հեռավար գործում են ներհամայնքային տրանսպորտ ունեցող համայնքների 5-12-րդ դասարանները՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի մայիսի 20-ի թիվ 09-Ն հրամանի համաձայն։ Նախարարությունը տեղեկացնում է, որ հեռահաղորդակության ոլորտի օպերատորների հետ համաձայնեցվել է կրթական մատչելի սակագին՝ հիմնական հարթակների անսահմանափակ օգտագործմամբ։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է մշակույթի և մարզական ոլորտի, ինչպես նաև՝ հասարակական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչների հետ:
«Բերձորից եմ, դիմել եմ տեղի տաքսի ծառայություններից մեկին՝ բեռներ տեղափոխելու համար, սակայն պահանջել են մոտ 90․000 դրամ։ Ստեղծված իրավիճակում դա վճարելն անհնար է։ Կան շրջաններ, որ մարդիկ դպրոցներից չեն կարողանում պետական գույքը, գրքերը տեղափոխել։ Գոնե գան, օգնեն։ Բեռնատար մեքենաների անհրաժեշտությունը շատ մեծ է։ Մենք չենք կարող այս ամենը թողնել այստեղ։ Մեր արխիվային մատյանները, մեր գույքը, մեր գրքերը․․․ դրանք տեղափոխել է պետք շատ արագ։ Մենք ժամանակ չունենք։ Մարդիկ փորձում են դուրս բերել ավելի քան 20 տարվա ստեղծածը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց արցախցի Լենա Պողոսյանը։
Սեպտեմբերի 27-ին ադրբեջանա-թուրքական զորքերն ու վարձկան ահաբեկիչները լայնածավալ ռազմական գործողություններ սկսեցին Արցախի Հանրապետության դեմ։
Փոխզիջումը 50/50-նն է: Մենք փորձում էինք պահել 100 տոկոսը կամ անդադար բանակցելով ժամանակ ձգել: Չստացվեց, և Կարսի 1920-ի անկումից ուղիղ 100 տարի անց մենք ունեցանք մեր պատմության ամենասարսափելի էջը:
Թուրքիայի արևելքում գտնվող Աղրը շրջանի նահանգապետ Օսման Վարոլը հայտարարել է, որ Արարատ լեռը դեկտեմբեր ամսին պաշտոնապես բաց կլինի լեռնագնացության համար։
Այս նպատակին հասնելու համար օգտագործում են զինվորական համազգեստ հագնող իրենց աջակիցներին, որոնք սպառնում են գալ ու գնդակահարել բոլորին, ովքեր դեմ են հող հանձնելուն։
Ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Արգենտինայի հավաքականը մրցեց Պարագվայի հետ:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումների ֆոնին կարծիք է հայտնել առ այն, որ Ռուսաստանում անխուսափելի չեն հայերի և ադրբեջանցիների միջև ընդհանրումները:
Ուրուգվայի Մոնտեվիդեո նահանգի օրենսդիր մարմինը ճանաչել է Արցախի անկախությունը:
Խայտառակություն է, ֆեյքապետեր, մեր պետությունը եւ մեր օլիգարխները փեշերով փող են թափում ձեր վրա, իսկ դուք նորություն չեք կարողանում գեներացնել։ Հիմա էլ առաջացել է եռամիասնություն՝ Նիկոլ-ֆեյքերի ֆաբրիկա-Հ1, բոլորն աշխատում են նույն պարզունակ շաբլոնների մեջ։ Թեեւ, միգուցե իրենք են ճիշտ՝ պողոսը սիրում է պարզունակ սուտը, իսկ այն տարբեր ալիքներով կրկնելուց պողոսի պրիմիտիվ ուղեղում ձեռք է բերում ճշմարտության տեսք։
Այն արժապատիվ սերունդը, որ արյան ու կյանքի գնով Հայրենիք էր պաշտպանում եւ ում վզին են փորձում փաթաթել քաղաքական իշխանության կողմից իրականացված ազգային դավադրությունը, պետք է տեսանելի ապագայում Արցախում եւ Հայաստանում զբաղեցնի իր արժանավոր դիրքերը։
Այսօր ընդունել եմ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, ով կամավորական ջոկատի կազմում հերթապահություն էր իրականացնում Արցախի պաշտպանական դիրքերում: Քննարկել ենք ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մայրաքաղաք Ստեփանակերտում եղած ավերածությունների շուտափույթ վերականգնման-վերակառուցման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր:
168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանն ասաց, որ նոյեմբերի 10-ին հրապարակված հայտնի փաստաթղթի պահանջները տեսնելուց հետո, որևէ արցախցի չի վերադառնա Արցախ և կողք կողքի ապրի ադրբեջանցու հետ։
Փաշինյանի և «Իմ քայլի» իշխանության ավարտը բացառապես տեխնիկական լուծումների փուլում է. ե՞րբ և ինչպե՞ս հարցերը, անշուշտ, կստանան իրենց պատասխանները։Իշխանափոխությունը մեծ հաշվով արդեն տեղի է ունեցել։
Ռազմական փորձագետ, Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նոր շատ դիպուկ, շատ սրամիտ մի կատակ տեսա այս իրավիճակի մասին, ժպտացի, հետո միանգամից հիշեցի, որ երեկ ընկերս Արցախում իր հոր կառուցած տունն էր հրդեհում մեջի եղած-չեղածով, որ չմնա թուրքի փայ դառնա… Ժպիտս սառեց։
Ժամեր առաջ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Աթարբեկյանը գրեց, որ համակարծիք չլինելով քաղաքական թիմի դիրքորոշման հետ՝ դուրս է գալիս ԱԺ «Իմ Քայլը» խմբակցությունից և այսուհետ գործելու է որպես անկախ պատգամավոր։
Ռուսաստանի զինված ուժերի 15-րդ առանձին խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումների շարասյունը, որը ժամանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ գործողությանը մասնակցելու համար, Գորիսից շարժվել է դեպի Ստեփանակերտ:
Միացյալ Նահանգները, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, ողջունում է ակներև հրադադարի հաստատումը եւ մարտական գործողությունների դադարեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։
Նա բոլորից լավ էր ճանաչում Նիկոլ Փաշինյանին:
Փաստորեն, ԱԱԾ նախկին տնօրենը ազատվել է զբաղեցրած պաշտոնից Նիկոլ Փաշինյանի՝ Վազգեն Մանուկյանին ձեռբակալելու հրամանը չկատարելու պատճառով։
Digital Forensic Research Lab ծավալուն հոդվածով անդրադարձել է պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ արգելված ֆոսֆորային զինամթերքի կիրառմանը՝ նշելով, որ արբանյակային պատկերը ցույց է տալիս ԼՂ-ում սպիտակ ֆոսֆորի օգտագործման արդյունքում շրջակա միջավայրին հասցված վնասը:
«Ահա այսպիսի գրառումներ թողեցին աշակերտները դպրոցի պատերին՝ հերոսների նկարները պոկելուց հետո և հրաժեշտ տվեցին հարազատ կրթօջախին»։ Այս մասին ասվում է Նոր Էրքեջի միջնակարդ դպրոցի ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարներին կից արված գրառման մեջ։
«Ձեզ մենք չենք սպանելու, բայց մեռնելու եք էս օդից»։ Նոր Էրքեջի միջնակարգ դպրոցի աշակերտները դպրոցի ու դասարանների պատերին այսպիտի գրառումներ թողեցին ու հրաժեշտ տվեցին դպրոցին։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմետ Հաջիևը փորձեր է անում կանխելու Ռուսաստանի հետ հասունացող միջպետական սկանդալը՝ ՌԴ-ում Բաքվի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի հայտարարություններից հետո:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: