Ընդդիմադիր 17 կուսակցությունների այսօրվա հանրահավաքին ընդառաջ՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հրավիրվել էր ՀՔԾ: Այնուհետև նրան հրավիրել էին ԱԱԾ: Հանրահավաքի ավարտից հետո Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց: ԲՀԿ ղեկավարի փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Գագիկ Ծառուկյանը հարցաքննության էր հրավիրվել ոչ այն պատճառով, որ սահմանված արգելքին հակառակ հանրահավաք է կազմակերպել:
Ինչպես տեղեկացրել է SHAMSHYAN.com-ը, այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Նուբարաշեն վարչական շրջանի սկզբնամասում բախվել են Toyota Land Cruiser և Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ռուս խաղաղապահներն ու զինտեխնիկայի շարասյունը՝ Արցախի ճանապարհին
Այսօր՝ ժամը 22:00-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում կարող եք դիտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանին: Այս մասին տեղեկացնում է Մանե Գևորգյանը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում հումանիտար հարցերի լուծման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ ԼՂ հակամարտության ընթացքում զոհվել է 4000 մարդ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ, վիրավորվել է 8000 մարդ, փոխանցում է RT-ն։
Այսօր համաձայն նախապես ձեռք բերված պայմանավորվածության մեկնարկել է զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը: Փոխանակումն իրականացվում է ՌԴ խաղաղապահ առաքելության համակարգմամբ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի եւ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասնակցությամբ:
Մի քանի օր է՝ երկրի ներհասարակական կյանքը փոթորկված է: Պատճառն ակնհայտ է՝ վարչապետի կողմից Արցախի կապիտուլյացիայի վերաբերյալ նոյեմբերի 10-ին ստորագրած փաստաթուղթը, որը ոտքի հանեց բոլորին:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Հայաստանում 5 լրացուցիչ սահմանապահ ուղեկալների տեղակայման վայրերը։
Նոյեմբերի 12-ի երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանին ցուցադրվել է Արցախյան պատերազմի մասնակիցներից մեկի խոսքը, որը պարունակել է հայհոյանք ու ատելություն, բռնության ու սպանության սպառնալիք։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունդի հետ քննարկել է զոհվածների մարմինների փոխանակման համար անհրաժեշտ գործողությունների իրականացման որոշ մանրամասներ:
ՀՔԾ-ից ԲՀԿ-ական պատգամավորների համար ծանուցագրերը բերվել են հանրահավաքի վայր
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը Հայաստանում 5 լրացուցիչ սահմանային ուղեկալներ է տեղակայել:
Ռուսաստանը տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրներին` ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իր ջանքերի մասին:
Վերջին 2․5 տարվա մեջ ամենից շատ բանավիճել ենք սահմանադրական կարգի տապալման, դրա պահպանման վերաբերյալ։ Խոսել ենք Հայաստանում իրավական պետության սկզբունքի, իրավունքների իրավաչափ կամ ոչ իրավաչափ սահմանափակումների մասին։
Ադրբեջանի ներքին գործերի նախարությունը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում, Հադրութում և այլ շրջաններում պարետային ժամ սահմանելու մասին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ամոթ ա, գետինը մտնեն՝ ավելի լավ ա․․․ ամաչում եմ, որ նման վարչապետ ունենք»․ Գագիկ Ծառուկյան
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Սպարտակ Սեյրանյանի խոսքով՝ նոյեմբերի 9-ին ստորագրվել է Հայաստանի նորօրյա պատմության ամենախայտառակ փատաթուղթը, որը ստորագրելուց հետո, երբ Հայաստանը կանգնեց անդունդի եզրին, ամեն իրեն հարգող մարդ պետք է հրաժարական տար, բայց նման բան տեղի չունեցավ։
Բժիշկ Տարոն Տոնոյանն այսօր Ազատության հրապարակում դիմելով «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաքի մասնակիցներին, ասաց, որ պատերազմի 44 դժնդակ օրերի ընթացքում, օր օրի, երբ հայկական կողմի վիճակը դժվարանում էր, որոշել էր, որ պատերազմի դաշտից վերադառնալուց հետո երբեք չի խոսի։
«Ժողովո՛ւրդ, մեզ թուրքի դեմը կզած ղեկավար պետք է՞. Փաշինյա՛ն Նիկոլ, գիտե՞ս ինչու եմ ես այս բառապաշարով խոսում, որովհետև այս բառապաշարը դու 2.5 տարի առաջ բերեցիր ու դարձրիր քաղաքական դիսկուրսի լեզվական պաշար, դու պլենտուսից ներքև իջեցրիր քաղաքականությունը»,- Ազատության հրապարակում հավաքված հանրահավաքի մասնակիցներին դիմեց հասարակական գործիչ, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին հանձնարարել է ԵԱՀԿ և միջազգային կազմակերպությունների գործընկերներին տեղեկացնել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի մասին:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյան, հրաժարական տո՛ւր, որ փոխենք իրավիճակը». Արմեն Գրիգորյան
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ:
«Ես ուզում եմ, որ ձեզ բացատրեմ, թե ինչու եմ այսօր եկել այստեղ: Ես ուզում եմ, որ դա իմանա Նիկոլ Փաշինյանը, «Էրատոյի» հրամանատարը, ոստիկանները, բերման ենթարկող մյուս իրավապահ մարմինները: Տղերք, առաջին երկուսը մերոնք չեն, դուք մերոնք եք: Եկել եմ այստեղ մի պարզ պատճառով. Ես ուզում եմ վաստակել հայրենիք ունենալու իրավունքը, որպեսզի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու թափած արյունը հանուն ոչնչի չլինի»,- այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հրավիրված հանրահավաքի ժամանակ ասաց արդարադատության նախկին նախարար, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը:
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի վիճակը կայուն է, դրական դինամիկայով:
Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ «Հայրենիք» կուսակցության անդամ, արևելագետ Վարդան Ոսկանյանը նշեց, որ հրապարակում հավաքվածներից յուրաքանչյուրի մտախոհության ու տխրության պատճառը մեկն է՝ կապիտուլյացիայի, հանձնման պայմանագիրը, որը ստորագրվել է մեկ անձի կողմից՝ բոլորի թիկունքում. «Այժմ էլ ձեզ բոլորիդ փորձում են համոզել, թե այդ պայմանագրով դուք ստանալու եք ապագա. այդ պայմանագրով մենք ստանալու ենք պատերազմ ապագայում, այլ ոչ թե՝ ապագա: Պատերազմ, որը թաքնված է այդ պայմանագրի դավաճանական կետերի ներքո»:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:
Հիշել, որ դեռ ունենք մշակույթի նախարարություն և պայմանավորվել ՄԱԿ-ի, Յունեսկօ-ի, մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման միջազգային կազմակերպությունների հետ, հիշեցնել, թե ինչ են արել ադրբեջանցիք Ջուղայի խաչքարերի հետ, և պայմանավորվել համատեղ կոչով՝ Դադիվանքը մտցնել միջազգային հոգացության դիտակետ։
Լեւոն Տեր-Պետրոսյանը կզցնում էր Մութալիբովին, Էլչիբեյին եւ Հեյդար Ալիեւին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ տեղի է ունեցել ընդլայնված կազմով խորհրդակցություն, որին մասնակցել են կառավարության անդամներն ու այլ գերատեսչությունների ղեկավարներ: