Նոյեմբերի 13-ին, ժամը 10։45-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Ղարաբաղյան առաջին պատերազմում հաղթեց Սովետական Հայաստանը, ավելի ճիշտ՝ վերջինիս իներցիան՝ կադրերով, կազմակերպչական մշակույթով և ամենակարևորը՝ հոգևոր արժեքներով, որոնք լեգիտիմացնում էին պատերազմի արդարացիությունը։ Անաստվածությամբ հանդերձ՝ Սովետը հոգևոր կյանք ուներ։ Սովետական Հայաստանն ուներ Մուշեղ Գալշոյան, «Սարոյան եղբայրներ», Շիրազ՝ իր մասիսապաշտությամբ, «Ռանչպարների կանչը», որոնք Ղարաբաղյան առաջին պատերազմի հոգևոր զենքերն էին։
Մենք ունենք հետևյալ իրավիճակը՝ Արցախը կորցրել է Նիկոլ Փաշինյանը, իշխանության ողջ թիմը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և բոլոր նրանք, ովքեր առ այսօր հավատում են վերջիններիս և պայքարում իրենց րոպե ավել իշխանության մնալու համար: Հայ ժողովուրդը դեռ չի կորցրել Արցախը, բայց այս մարդիկ, ժամ ավել իշխանության մնալով, ստիպում են բոլորիս կորցնել Արցախը և հաշտվել այդ մտքի հետ: Արցախը չկորցնելու համար Հայաստանի և Արցախի գործող ղեկավարները վայրկյան շուտ պետք է հեռանան և նոր եկող բանկցողը/բանակցային թիմը պետք է փորձի հետ բերել այն, ինչն այս պահին հնարավոր է:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևային՝ մեր երկրում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Քիչ առաջ տեղեկացանք, որ բոլոր ընդդիմադիր առաջնորդներին՝ Գագիկ Ծառուկյանին, Արթուր Վանեցյանին, Իշխան Սաղաթելյանին եւ մյուսներին այսօրվա հանրահավաքից «15 պակաս»՝ 15.45-ին ՀՔԾ-ն հրավիրել է հարցաքննության։ Այս մասին տեղեկացնում է hraparak.am–ը։
Համախմբում՝ հանուն փրկության. հանրահավաք Ազատության հրապարակում. ՈՒՂԻՂ
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում նոյեմբերի 13-ին սպասում են ռուսական 20 հոգանոց պատվիրակությանը։
Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը, ազատ է արձակվել կալանքից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Կարեն Մեժլումյանը:
«Կարծում եմ և հուսով, որ պարոն Միրզոյանը շուտով կկարողանա հաղորդակցվել հանրության հետ և իր գնահատականները փոխանցել վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։ Մեկ բան կարող եմ ասել, որ նա վստահ է, որ այսօր ՀՀ-ին կայունություն է անհրաժեշտ, և որևէ գործընթաց, որն այսօր կխաթարի երկրում կայունությունը, դրանք իր կողմից դատապարտելի են։ Այս ստորագրած փաստաթղթին Արարատ Միրզոյանը տեղյակ է եղել»,- հավելեց նա։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նախ «5-րդ ալիքի» լրագրողին հորդորեց կարմիր միկրոֆոնը հեռու տանել՝ նշելով, թե կորոնավիրուս կա, բան կա, իսկ արդեն հարցազրույցի ընթացքում հորդորեց այդ հեռուստաընկերությունից իրեն հարց չուղղեն։
«Այսօր` ժամը 16-ին բոլորս դեպի Ազատության հրապարակ:Նիկոլ դավաճան, Նիկոլ հեռացիր»:
Նոյեմբերի 13-ին, ժամը 09:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի խճուղու աղբանոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Հայ ժողովրդի թիկունքում ազգադավ փաստաթուղթ ստորագրած վարչախումբը հոգևարքի մեջ է։ Այս պահին մայրաքաղաք մտնող բոլոր ճանապարհները փակ են։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերն առանցքային է եղել, կարգավորմանը նախորդել են լարված մի քանի օրվա աշխատանքներ։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:
Կրթության և գիտության կառավարումը ձախողված է։ Կրթության կազմակերպման ամբողջ բեռը դրված է մեկ փոխնախարարի ուսերին։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի և քաղաքացիական խորհրդի նախաձեռնող խմբի հիմնադիրների հետ:
Համացանցում ակտիվորեն շահարկվող լուրերն այն մասին, թե իբր «Եղնիկներ»-ի զորամասի մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմը պետք է լքի զբաղեցրած դիրքերը, և որին իբր ընդդիմանում է հրամանատար Կարեն Ջալավյանը, իրականությանը չի համապատասխանում:
Նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-18-ը առանձին շրջաններում սպասվում է անձրև:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դեռևս չի պատրաստվում լրագրողների շատ հարցերի պատասխանել, ասում է՝ դեռ ՀՀ նախագահի հետ պետք է հանդիպի, մի քանի հարցեր ունի քննարկելու, որից հետո լրագրողների հետ կխոսի։
Ու սա դու’ք արեցիք, անաստված ու անհայրենիք մեղքի ծնունդներ։ Ու մենք էլ մեղավոր ենք, որ վճռական չեղանք, չհավատացինք արհավիրքի ողջ լրջությանը, չմտածեցինք, որ պղծությունը կարող է այս չափի լինել։
Նիկոլն ու Աննան մարդկանց հունից հանում են, չեն թողնում, որ գոնե հանգիստ խղճով սգան իրենց կորուսյալներին։ Մարդը չի կարողանում սգալ իր զավակի մահը, որովհետև ստիպված է գրառում կատարել Նիկոլի դեմ։ Որդեկորույս մայրը սուգը թողած Աննայի վրա գոռում է ֆեյսբուքով, որ դադարեցրու հարդարված ու շպարով քո ֆոտոսեսիաները սահմանից։
Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողները:
Առողջապահության նախարարությունում (ԱՆ) կայացել է գործակարգավարական խորհրդակցություն` ԱՆ ենթակայության բժշկական կազմակերպությունների տնօրենների և ԱՆ առանձնացված ու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:
Միացյալ Թագավարությունը ողջունել է Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման պայմանավորվածությունը՝ հույս հայտնելով, որ դա կողմերին կմոտեցնի լիարժեք բանակցային կարգավորմանը:
«Իմ տեղեկություններով, այնտեղ հայհոյանքներ չկան, դրանք փակված են եղել ձայնային նշանով։ Ես կարծում եմ, պարոն Թաթոյանը չափազանցնում է այն ինչ -որ կա՝ իրականությունը։ Տեղյակ եմ, որ ամեն դեպքում մեր հանրության շրջանակում դժգոհություններ են առաջացել և հաշվի առնելով այդ փաստը, ես այսօր խնդրել եմ, որ այդ էկրանը ապամոնտաժվի»։
Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ հրապարակավ դիմել էի ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանին՝ ՀՀ ԱԱԾ նախկին պետ Միքայել Համբարձումյանի հայտարարության վերաբերյալ։ Այսօր Գ․ Աբրահամյանը ԶԼՄ-ներին պատասխանել է․ «Հայտարարություն անել, որ նման բան եղել է, մի բան է, կոնկրետ փաստական տվյալներ ներկայացնելը մի ուրիշ բան, իրենք ճանապարհը գիտեն, կարող են ներկայացնել իրավապահ մարմիններին, ներկայացնել, թե ինչ ապօրինի բաների են առնչվել, թող ներկայացնեն, դրան համապատասխան էլ իրավական ընթացք կստանան»:
Վերակենդանանալու ճանապարհներ ես փնտրում՝ դավաճանական ողջ ռեսուրսիդ գործադրմամբ: Նպատակդ անփառունակ ընթացքդ ձգելն է՝ հայ ժողովրդի գոյության հաշվին: Շահդ նյութկան է, անձնական բարեկեցությունդ է, պրիմիտիվ կենցաղային՝ առանձնատուն, վերտալյոտ, ավտո, ախռանիկ, կեղծ բարեխոսություններ, լավ կերակուր՝ մանկուց երազած, դուխի, ժամացույց, անձնական վարսավիր, գույնզգույն փոխկապներ, երեկոյան զգեստ և նման բաներ:
Երեկ ՀՀ 2 բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը և ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Միքայել Համբարձումյանը, ըստ էության, հանցագործության մասին հաղորդում ներկայացրեցին:
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլը միամիտ տղա չէ, նա շատ լավ գիտեր, թե ինչ է սպասվելու իրեն՝ Արցախը հանձնելուց հետո։ Իրականում, հոգեբանորեն Նիկոլն արդեն հեռացել է այն պահից, երբ ստորագրել, և դավաճանել է մեզ բոլորիս։