Քայլեր են ձեռնարկվում իդենտիֆիկացնելու տեսանյութերում երևացող զինվորականներին, փորձում ենք կանխել նման դեպքերը ․ ՊՆ-ն՝ սպառնալիքներ տարածող տեսանյութերի մասին․ Analitik.am
Analitik.am-ը դիմել է ՀՀ Պաշտպանության նախարարությանը՝ հասկանալու համար՝ տեղյակ է արդյո՞ք ՊՆ-ն համացանցում տարածվող տեսանյութերի մասին, որոնցում առաջնագծում ծառայող կամավորականներից ոմանք սպառնում են այս օրերին հավաքներ անցկացնող քաղաքացիներին, ծանոթ է արդյո՞ք բովանդակությանը, ի՞նչ կարծիք ունի այդ ամենի մասին, չեն կարծում արդյո՞ք նախարարությունում, որ բանակն օգտագործվում է քաղաքական նպատակներով, տվել է արդյո՞ք ՊՆ-ն իր համաձայնությունը:
Ներկայացնում ենք ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի պատասխանը ամբողջությամբ․ «ՊՆ-ն քայլեր է ձեռնարկում իդենտիֆիկացնելու տեսանյութերում երևացող զինվորականներին, փորձում ենք կանխել նման դեպքերը:
Մենք բազմիցս հայտարարել ենք, որ անընդունելի են առաջնագծից տեսանյութերի հրապարակումները: Իսկ կամավորներից ոմանք վերադառնում են տուն, այլևս կանոնավոր զորքի մաս չեն, ՊՆ-ն որևէ լծակ այս առումով չունի:
Ինչպես նշել ենք բազմիցս, ԶՈւ-ն դուրս են քաղաքական գործընթացներից»: