Բաժիններ՝

Կրթական հարթակների անսահմանափակ օգտագործման համար համաձայնեցվել է մատչելի սակագին. ԿԳՄՍՆ

Հանրակրթական ուսումնական հաստատություններում նոյեմբերի 13-ից ամբողջությամբ հեռավար գործում են ներհամայնքային տրանսպորտ ունեցող համայնքների 5-12-րդ դասարանները՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի մայիսի 20-ի թիվ 09-Ն հրամանի համաձայն։ Նախարարությունը տեղեկացնում է, որ հեռահաղորդակության ոլորտի օպերատորների հետ համաձայնեցվել է կրթական մատչելի սակագին՝ հիմնական հարթակների անսահմանափակ օգտագործմամբ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խրախուսում է երկու հիմնական հարթակի օգտագործում՝ Google Classroom և Microsoft TEAMS՝ ելնելով տեղեկատվական անվտանգության, ուսումնական գործընթացի առավել լիարժեք կազմակերպման գործիքների, ինչպես նաև անվճար լինելու հանգամանքից։ Google Classroom-ի վերաբերյալ առցանց դասընթացը պատրաստվել և ներկայացվել է դեռևս օգոստոսին։ Բոլոր նյութերը հասանելի են, դրանց կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ:

Այս հարթակով աշխատող ուսուցիչները կարող են միանալ նաև Google Classroom համայնքին, որտեղ նրանց անհրաժեշտ աջակցություն կտրամադրեն Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, ինչպես նաև համայնքի մասնակից այլ ուսուցիչներ՝:

«Օգոստոսին պատրաստվել և ներկայացվել է նաև մյուս հիմնական հարթակի՝ Microsoft TEAMS-ի վերաբերյալ առցանց դասընթացը: Հարթակը սինխրոնիզացված է դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի հետ և թույլ է տալիս ավելի հեշտ կառավարել ուսումնական գործընթացը։ Այս հարթակով աշխատելու դեպքում կարող եք միանալ Microsoft TEAMS համայնքին՝: Նշյալ համայնքում ևս ուսուցիչներին անհրաժեշտ խորհրդատվություն ու աջակցություն կտրամադրեն Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի և համայնքի մասնակից ուսուցիչները։ Հեռավար դասերի կազմակերպման մանկավարժական որոշ մոտեցումների կարող եք հետևել առցանց այլ դասընթացով, որը նույնպես հասանելի է օգոստոս ամսից: Հեռավար ուսուցման կազմակերպման ուղեցույցը հասանելի է հետևյալ հղմամբ»,-ասված է հաղորդագրությունում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս