Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը, ով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի և 314-րդ հոդվածի 1-ին մասերով` Արա Բաբլոյանի և այլ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, 2019 թվականն ավարտեց «Մի օրենքի ոդիսականը» վերտառությամբ գրառմամբ, որում նշել էր, թե Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքը, որն իր ու շատ իրավաբանների բնորոշմամբ՝ դատավորներին առաջարկվող օրինական կաշառքի մասին օրենք է, գոյություն չունի:
Օրեր առաջ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր 10-ամյա տղայի՝ պայթուցիկի հետևանքով ջնջխված երկու մատների ռենտգենային նկարն ու հավելել, որ դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության բժշկական հաստատություններ են դիմել կենցաղային պայթուցիկներից վնասվածքներ ստացած 52 անձ:
«Ես արդեն վաղուց եմ վիրավորված մեր ճակատագրի վրա խաղացողներից, այդ պատճառով էլ, թե ինչ կգրեն, կվիրավորե՞ն Ֆեյսբուքում՝ ինձ չի հետաքրքրում։ Կրկնում եմ՝ վիրավորված եմ մեր ճակատագրի վրա խաղացողներից, իսկ նրանք և՛ գործող իշխանություններն են, և՛ արտաքին խաղացողները։ Դա է պատճառը, որ պատրաստում եմ մի հայեցակարգ, որ այն մարդիկ, որոնք, եթե ցանկանում են ունենալ իրական հայկական պետություն, օգտվեն իմ այդ հայեցակարգ-ռազմավարությունից։ Դրա վրա եմ աշխատում, իսկ այդ շնորհավորանքի հետ կապված վիրավորանքներին էլ չեմ ցանկանում արձագանքել։ Ես այդ Ֆեյսբուք կոչվածն աղբանոց եմ համարում, որտեղ գործում են առնետներ՝ ուղղորդված»,- ասաց Ռազմիկ Դավոյանը։
Հունվարի 5-ին Երևանում 16-ամյա աղջկան խեղդամահ անելու կասկածանքով ձերբակալված Ռաֆայել Սուքիասյանը ՀՀ ՊՆ-ում չի աշխատել որպես տեղեկատվական անվտանգության փորձագետ, ինչպես նշել է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Հունվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ՊՆ ղեկավար կազմի ուղեկցությամբ, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության ընթացքում հերոսացած հայորդիների հիշատակին, ծաղիկներ խոնարհել Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, անհայտ կորած ազատամարտիկների հուշակոթողին և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
«Դիանա Հարությանյան» ֆեյսբուքյան կեղծ օգտատիրոջ ինքնությունը բացահայտելուց և նրան ձերբակալելուց հետո հրապարակվեց ԱԱԾ հաղորդագրությունը և ձերբակալված անձի ինքնախոստովանական ցուցմունքի տեսագրությունը, որտեղ անանուն օգտատերը (ԱԱԾ-ն չի հրապարակել տվյալ անձի անունը) խոստովանել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ գրառումը, կատարել է իշխանություններին վարկաբեկելու համար, քանի որ ունի ընդդիմադիր հայացքներ և կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելն արդարացի չէ։
Հունվարի 5-ին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում 10-ամյա տղային հայտնաբերել են դռան փականից կախված: Երեխայի մոտ առաջացել է շնչահեղձություն և գիտակցության կորուստ:
Հունվարի 7-ին, ժամը 13:07-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քարահունջ գյուղից դեպի Որոտան գյուղ տանող ավտոճանապարհին այրվում է «Scania» մակնիշի ավտոմեքենա:
Դպրոցում, հատկապես ցածր դասարաններում, հիշում եմ, թե ինչ ոգևորությամբ էին դաս պատասխանում դասարանի գերազանցիկները։Նրանց ոգևորությանը չափ ու սահման չկար, մանավանդ հայոց լեզվի դասերին, երբ ուսուցչուհին նրանց անգիր արտասանել էր հարցնում․
Հունվարի 7-ին, ժամը 13:57-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի Ա. Խաչատրյան փողոցի տներից մեկի դուռը փակ է, ներսում ընկած քաղաքացի կա:
Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ, 8 տարվա ազատազրկման է 68-ամյա տղամարդուն՝ աղջկան ծեծելով սպանելու համար։
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում անդրադարձել է հունվարի 6-ին ARMNEWS հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակված «Առողջապահություն 2019» տեսանյութին՝ ներկայացրած փաստական տվյալներին՝ հակադարձելով թեմայի հետ որևէ առնչություն չունեցող շահարկումներով:
2019-ի հունիսի 25-ին Ազգային ժողովն ընդունել էր Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որի դրույթները մեծամասամբ ուժի մեջ են մտել 2020-ի հունվարի 1-ից:
Հունվարի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունվարի 5-ին Արցախում երկու զինծառայող են վթարի ենթարկվել։
Հունվարի 6-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում հայտնաբերել ու ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել քրեական հեղինակության ու նրան ուղեկցող անձանց։
Իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի թաղման ժամանակ զանգվածային շարժման հետևանքով առաջացած հրմշտոցների պատճառով ամենաքիչը 35 մարդ է մահացել:
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը «Ազատությանը» տված հարցազրույցում անդրադարձել էր Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածին։ Պրն. Խաչատրյանի մոտեցումները 300.1-րդ հոդվածի վերաբերյալ անընդունելի են և պարունակում են մակերեսային վերլուծություններ։ Այն պնդումը, թե 2009 թվականին կատարվել են ընդամենը մեխանիկական տարաբաժանումներ, չի համապատասխանում իրականությանը։ Զրուցակիցը նաև միտումնաբար չի ներկայացնում 300.1-րդ հոդվածի ընդունման պատմական դրդապատճառները, որոնք էական նշանակություն ունեն այդ հոդվածի մեկնաբանության և կիրառելիության վրա։
Իրանի խորհրդարանն օրինագիծ է ընդունել, որով ամերիկյան բանակը եւ Պենտագոնը ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել։
2019 թվականը հաջողությամբ փակեցինք: Սկսում ենք 2020 թվականը նոր մոտեցումներով և նոր նախաձեռնություններով:
Վերջին օրերին տեղեկատվական անվտանգությունից շատ խոսվեց: Մեկ ֆեյք օգտատիրոջ թեման քննարկվեց ամենատարբեր հարթությունում` աշխարհաքաղաքականից՝ մինչև ներքաղաքական:
«Անկեղծ ասած, բացարձակապես պատկերացում չունեմ, թե խոսքն ինչի մասին է: Նույնիսկ մոտավոր պատկերացում չունեմ: Եթե արագ պատասխան է պետք, ճիշտ կլինի՝ զանգեք Ռուստամ Բադասյանի փաստաբանին, որը նաև համատեղության կարգով իր կինն է: Հայցադիմումը ես չեմ գրել, ես գրած լինեի՝ կասեի»:
Աշխարհահռչակ հեռուստատաստղ Քիմ Քարդաշյանն իր մոտ 63 մլն հետևորդ ունեցող «Թվիթեր»-ի էջում շնորհավորել է հայկական Սուրբ ծնունդը:
Դեռևս դեկտեմբերի 12-ին ՀՀ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը դժգոհել էր պետական կառավարման համակարգից՝ ասելով, թե տնտեսական բոլոր ցուցանիշները, հաջողություններն արվել են՝ ի հեճուկս պետական կառավարման համակարգի և ի հեճուկս նախարարությունների։ Նրա խոսքով՝ այսօր նորմալ աշխատելու ունակություն ունեցող պետական կառավարման համակարգ ուղղակի գոյություն չունի, և ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը:
Հունվարի 5-ին’ ժամը 23:10-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում ստացվեց, որ Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 15 շենքի բնակարաններից մեկում երիտասարդ աղջկա դի կա։
Ինչպես հայտնի է՝ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ դեկտեմբերի 9-ին ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, իսկ հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում՝ 0,5, 1, 2, 3 կամ 4 տուգանային միավորները կհանվեն։
Հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ավելի վաղ ArmNews հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժի վերաբերյալ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի քննադատությանը:
Քայլենք ու քայլելով ճանաչենք մեր հայրենիքը:
ՀՀ կառավարության աշխատակազմը մերժել է Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդություն իրականացնելու «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության առաջարկությունը։
Համաձայն Առողջապահության նախարարի 2018 թվականի հուլիսի 30-ի թիվ 1941- Ա հրամանով հաստատված ծննդօգնության բժշկական կազմակերպությունների գնահատման չափանիշների՝ առաջին մակարդակի ծննդատան գործունեության համար անհրաժեշտ է տարեկան առնվազն 150 ծննդի ապահովում։