
10-ամյա տղային հայտնաբերել են դռան փականից կախված

Հունվարի 5-ին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում 10-ամյա տղային հայտնաբերել են դռան փականից կախված: Երեխայի մոտ առաջացել է շնչահեղձություն և գիտակցության կորուստ:
Վարդենիսի ԲԿ-ում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տղային «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները ռեանիմոբիլով շտապ տեղափոխել են Երևան: Ինչպես հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի լրատվության բաժինը, երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Միացված է արհեստական շնչառության սարք: Բժիշկների համառ պայքարի շնորհիվ երեխայի մոտ այս պահին կա դրական փոքրիկ դինամիկա: Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն: