Ոչ ոք քո հետևից չի ընկել, քո հետևից ընկած է միայն առողջապահության ոլորտի իրավիճակն ու միլիոնավոր դրամների հասնող պարգևավճարներիդ դիսգարմոնիան. Արման Սաղաթելյանը՝ Արսեն Թորոսյանին

Հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ավելի վաղ ArmNews հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժի վերաբերյալ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի քննադատությանը:

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Իշխանական բուրգում Արսեն Թորոսյանի գործերը, կարծես, նորից վատացել են, քանի որ նորից կախվել է Մինասյաններից: Սա էլ որերորդ անգամ, երբ մեծ կեղտի մեջ է հայտնվում, վայնասուն է բարձրացնում՝ հասեք… Մինասյանը հարձակվել է վրաս: Ու շանտաժով բոլորին հավաքում է գլխին՝ քթի տակ թաքուն ծիծաղելով «հարիֆ» թիմակիցների վրա: Հանգստացիր մարդ արարած: Ոչ ոք քո հետևից չի ընկել, քո հետևից ընկած է միայն առողջապահության ոլորտի իրավիճակն ու միլիոնավոր դրամների հասնող պարգևավճարներիդ դիսգարմոնիան: Ճիշտ է, վիրավորանքների հետևից միշտ գալիս են, վաղ թե ուշ գալիս են, բայց դա քո անհասկանալի ապագայում, դա ի՞նչ կապ ունի այսօրվա ու կոնկրետ թեմայի հետ: Տեսանյութը չէի՞ր հավանել, հակառակը պատրաստեիր, ո՞վ էր դեմ ցուցադրելուն, մաղձն ինչի՞ համար է: Իմաստը՞ պարոն, իմաստը՞: Քանի՞ անգամ ես դեռ տենց խաբելու թիմակիցներիդ»,- գրել է նա:

Տեսանյութեր

Լրահոս