Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Վարդան Մելքոնյանին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վարդան Մելքոնյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից: Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Վարդան Մելքոնյանին ազատել Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ: