Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը մանրամասներ ներկայացրեց «Ճանապարհորդություն առանց Covid-19–ի» նախաձեռնության վերաբերյալ:
Առայսօր դրա անվտանգություն ամբողջովին ապավովված չէ, իսկ մեկ օր հետո, երբ քաշաթաղի շրջանը (Լաչին) ամբողջությամբ հանձնվի Ադրբեջանին, ապա դրա վտանգավորության աստիճանն առավել մեծ կլինի։
Նոյեմբերի 15-25, 2020 ժամանակահատւածում, գրեթէ ամէն օր, տանս հեռուստացոյցին առաջ նստած, հետեւում էի «պարտեալ» բանակի տեղափոխութիւններին եւ Ղարաբաղի բնիկ ժողովրդի հայրենազրկման ընթացքին։ Բեկեալ սրտով, ալեկոծ ու ալեխռով դիտում եմ քաջասիրտ ու սքանչելի Արցախցուն, ով աչքերի մէջ դառն արցունք, պարտադրաբար թողնում է իր տունն ու տեղը, այգին ու պարտէզը ու այն ամէն ինչը, որ անցեալ հազարաւոր տարիներին իր ճակատի քրտինքով էր կառուցել եւ «վերահայացրել»։
Հայկ Բալանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լևոն Զուրաբյանը ժամանակին անդրադարձել է այս իրավիճակին, ընդգծելով որ առանց պաշտոնական լիազորությունների Մոսկվա բանագնաց ուղարկելը անիմաստ է: Իրոք, առաջին հարցը յուրաքանչյուր բանակցությունների ժամանակ բանակցողների լիազրությունների շրջանակն է, որ հետագայում ջանք ու ժամանակ թափելուց հետո Փաշինյանը «կրուտիտ» չանի, բա իրենք լիազորություն չունեին նման բաներ պայամանավորվել, հետևաբար այդ ձեր բանակցածը […]
Մի խումբ մտավորականներ այսօր երթով շարժվեցին դեպի Ֆրանսիայի դեսպանատուն և նամակ հանձնեցին անհայտ կորած և գերության մեջ հայտնված հայ զինծառայողների խնդրի հետ կապված։
Քիչ առաջ Ռեֆորմիստների կուսակցության անդամները և ակտիվիստները հարձակման են ենթարկվել Կիևյան 4/3 հասցեում անցկացվող իմքայլական պատգամավոր Կորյուն Մկրտչյանի հրաժարականը պահանջող խաղաղ ակցիայի ժամանակ: Ակտիվիստները ստացել են մարմնական վնասվածքներ և դադարեցրել են ակցիան. այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է կուսակցության նախագահ Վահան Բաբայանը՝ ասելով, որ դիմում է իրավապահ մարմիններին՝ հարձակում գործած անձանց հրատապ կարգով հայտնաբերելու և օրենքով սահմանված կարգով խստագույն պատժի ենթարկելու պահանջով:
NEWS.am–ի տրամադրության տակ է հայտնվել մի ուշագրավ փաստաթղթի նախագիծ, որը հեղինակել և նոյեմբերի 20–ին ԵՊՀ գիտխորհրդի անդամներին է ուղարկել ԵՊՀ Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, այսօր արդեն ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնող Վահրամ Դումանյանը։ Պարզվում է՝ նախարար նշանակվելուց երեք օր առաջ Դումանյանը վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջով ԵՊՀ գիտխորհրդի հայտարարության այլընտրանքային տեքստ է պատրաստել, որում անդրադարձ է կատարել նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրի հետևանքով հասարակության շրջանում առաջացած խորը ճգնաժամին, խիստ լարված մթնոլորտին, օրըստօրե խորացող անջրպետներին։
Այսօր հերթական հանդիպումն եմ ունեցել անհայտ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների մի խումբ հարազատների հետ, որին մասնակցում էին Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը և ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը:
Տելեգրամյան Մեդիապորտ ալիքը գրում է․ «Նիկոլ Փաշինյանն իր մոտ է կանչել դատարանների նախագահներին. Պատճառն այն է, որ դատավորները սկսել են վախենալ սպասվող պատասխանատվությունից և մասայաբար հրաժարվում են կատարել իշխանությունից ստացվող քաղաքական պատվերները:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ հոկտեմբերի 11-ին՝ ԱԺ խորհրդի նիստի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը պարտվում է, և լուծումն այն է, որ լինի կարճ հրադադար, այնուհետև կրկին շարունակել պատերազմը։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ադրբեջանական կողմում գտնվող ռազմագերիների, պատանդների վերադարձի հարցով դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տեր-Պետրոսյանի խոսնակի տեքստին նման շոկային արձագանք տալը սխալ է։ Նախընտրական ժամանակահատվածներում Լևոնը երբեք էլ աչքի չի ընկել պոլիտկոռեկտությամբ։
Վաղը իշխանությունը փոխվելու է, և մեղադրայլի աթոռին հայտնվածներից շատերը մանրամասն պատմելու են Նիկոլի խնդրանքների մեխանիզմների մասին։ Իսկ մինչ այդ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը ՀՔԾ-ի, ԱԱԾ-ի տիրույթում է, որը ոչ մի դեպքում չպետք է անուշադրության մատնվի, դրան պետք է իրավական գնահատակն տրվի։ Այսօր իրավապահ համակարգից պահանջվում է չկատարել անօրինական հրահանգները, չդառնալ նոր «խնդրանքների» հանցակից։
Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարները՝ գրելով․ «Քիչ առաջ Ռեֆորմիստների կուսակցության անդամները և ակտիվիստները հարձակման են ենթարկվել Կիևյան 4/3 հասցեում անցկացվող իմքայլական պատգամավոր Կորյուն Մկրտչանի հրաժարականը պահանջող խաղաղ ակցիայի ժամանակ: Ակտիվիստները ստացել են մարմնական վնասվածքներ և դադարեցրել են ակցիան:
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ըստ մամուլի՝ հենց հիմա ընթանում է գործադիրի ղեկավարի հանդիպումը Դատական իշխանության ղեկավար կազմի հետ (ԲԴԽ անդամներ և դատարանների նախագահներ)։
Հայտնի են Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամի կազմակերպած` Եվրասիական տարածքում Covid-19 կորոնավիրուսային վարակի համաճարակի տարածման կանխարգելմանը և բացասական հետևանքների հաղթահարմանն ուղղված թվային լավագույն լուծումների մրցույթի արդյունքները:
«Ես լիահույս եմ, որ այնտեղ գնացած մարդիկ հասկանում են՝ ինչ է կատարվում հիմա երկրում ու որ ազգային պատուհասը չի տիրապետում իրավիճակին։ Կոչ եմ անում լրատվամիջոցներին սպասել ու հարցեր ուղղել այս մարդկանց։ Ամեն ինչի մասին, այդ թվում՝ ստորացուցիչ համաձայնագրի մասին իրենց կարծիքը որպես քաղաքացի»։
«Եթե հիշում եք, երկու օր առաջ մենք վարչապետի հետ հանդիպում էինք ունեցել և հստակ ներկայացրել մեր պահանջը. դա այն էր, որ մեր ժամկետային ծառայողներին պետք է վերադարձնեն՝ ծառայությունն այստեղ շարունակելու համար»,- Կառավարությունում վարչապետի խոսնակի և օգնականի հետ հանդիպումից հետո հայտնեց ժամկետային զինծառայողների հարցերով բողոքի ակցիայի մասնակից Արա Ամիրյանը:
«Մանկական Եվրատեսիլ-2020» երգի միջազգային մրցույթում հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Վալենտինան J’imagine («Պատկերացնում եմ») երգով:
«Օրուչ Ռեիս» թուրքական նավն Անթալիայի նավահանգիստ է վերադարձել Արեւելյան Միջերկրածովում հանքախուզությունն ավարտելուց հետո:
ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանն այսօր՝ անհայտ կորած զինծառայողների և հայ գերիների ծնողների ձայնը տարբեր միջազգային կառույցներում լսելի դարձնելու նպատակով անցկացվող մտավորականության միասնականության երթի ժամանակ ասաց, որ իրենց բարձրացրած հարցը հրատապ է։
Այսօր մտավորակաները Շառլ Ազնավուրի անվան հրապարակից երթով շարժվեցին դեպի Ֆրանսիայի դեսպանատուն՝ նամակ հանձնելու՝ խնդրանքով, որ օգտագործեն իրենց ազդեցությունն ամբողջությամբ՝ ստիպելու Ադրբեջանին վերադարձնել հայ գերիներին և զոհված զինծառայողների դիերը: Երեկ նույն տեղից երթով գնացել էին նաև Ռուսաստանի դեսպանատուն: Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հաջորդը լինելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրի՝ ԱՄՆ-ի դեսպանատունը: Լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞ւ այսօր երթի մասնակիցների ձեռքին չկան անհետ կորած և զոհված զինծառայողների նկարները, որոնց դիերը դեռ չեն գտնվել, այն, ինչ արել էին կիրակի օրը, Գրիգորյանը պատասխանեց.
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը անվերապահորեն ու խստիվ դատապարտում է վերջին օրերին սոցցանցերում նկատվող՝ հայության տարբեր խմբերի հանդեպ վիրավորական ու խտրական վերաբերմունքի դրսևորումները:
2018 թվականի իշխանազավթումից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ գործնականորեն վերացավ հակաթուրքական դիսկուրսը։
ԲԴԽ կազմը և դատարանների նախագահները կառավարությունում հանդիպում են Նիկոլ Փաշինյանի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Ռազմարդյունաբերության կոմիտեի նիստ:
Մինչ այժմ Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերից Արցախ է վերադարձել ավելի քան 55 հազար բնակիչ:
Հոկտեմբերի 20… Վիճակն առաջնագծում ահավոր է, բոլորն ահազանգում են։ Մերժեցի պատերազմը դադարեցնելու հերթական առաջարկը:
Նորից ծանր կորուստ։ Մահացել է Հրաչյա Հովակիմյանը։