«Հլը մի րոպե, բա որ սրանք գնան ու պատերազմը կանգնացնեն, հերոսը Քոչարյաննա՞ դառնալու»․ Գոհար Մելոյան

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ մասնագիտական վերլուծություններն էլ տեղին չեն❗️

Սյուռը…

Թարգմանություն փաշինյաներենից (Ն. Փաշինյանի վերջին գրառման)!

«Հոկտեմբերի 20… Վիճակն առաջնագծում ահավոր է, բոլորն ահազանգում են։
Մերժեցի պատերազմը դադարեցնելու հերթական առաջարկը:

Տարօրինակ կերպով բոլորը նույն բան են ուզում՝ պատերազմը կանգնեցնել. չեմ հասկանում որտեղ են ուզում սրանք ինձ քցած լինել։

Ես նախկիններն էլ եկել են դուռս. մի ամիսա խնդրում են ընդունեմ, ուզում են հետս հարաբերություն ստեղծեն՝ միասնություն, Ղարաբաղ են խաղացնում։
Ձեռի հետ էլ ուզում են Լադիմիր Լադիմիրովիչիս մոտ գնան՝ հարց լուծելու։

Հաստատ մի տեղ ուզում են գցեն. առաջարկում են Քոչարյանը Տեր-Պետրոսյանի հետ գնա Մոսկվա։ Հանդիպել են հա՞:
Դե տեսաք հիմա ովա Լադիմիրովիչի ընԳերը, ովա օրը 5-6 անգամ խոսում հետը հեռախոսով։

Հլը մի րոպե, բա որ սրանք գնան ու պատերազմը կանգնացնեն, հերոսը Քոչարյաննա՞ դառնալու!

Ո՞նց, ես տասնյակ առաջարկ մերժեմ, ասեմ մինչեւ վերջ, Քոչարյանը հերոս դառնա՞: Չնայած ետ հողերի ու զոհերի համար մեկը պետքա պատասխան տա, ու այդ մեկը հաստատ ես չեմ լինելու։
Լավ, սպասի զանգեմ թող Մեդվեդեւին գնան տեսնեն, ասեմ ես էի կարող կազմակերպել:

Չէ, բայց սրանք հասնեն Մոսկվա հաստատ մի բան խառնելու են իրար։

Ճիշտ էի էլի, ասում են դու գործ չունես՝ արդեն Լավրովի հետ պայմանավորվել ենք։

Լավ սպասի Քոչարյանի անձնագիրը հետ տամ, բայց մի հատ թող ստուգեն կարողա՞ կորոնավիրուսա»։

Տեսանյութեր

Լրահոս