
Թուրքական նավն Անթալիա է վերադարձել Միջերկրական ծովում հանքախուզությունից հետո

«Օրուչ Ռեիս» թուրքական նավն Անթալիայի նավահանգիստ է վերադարձել Արեւելյան Միջերկրածովում հանքախուզությունն ավարտելուց հետո: Այդ մասին հաղորդել է երկրի էներգետիկայի նախարարությունը:
«Օրուչ Ռեիս»-ն ավարտել է օգոստոսի 10-ին սկսած սեյսմոլոգիական աշխատանքները Միջերկրական ծովի Դեմրե սեկտորում: 2D ձեւաչափով տվյալները հավաքվել են 10955 կիլոմետր ձգվող ծովի հատակից:
Նավը վերադարձել է Անթալիայի նավահանգիստ»,-ասվում է նախարարության՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ: Վերջին ամիսներին իրադրությունը Արեւելյան Միջերկրածովում սրվել է, մասնավորապես, այս շրջանում Անկարայի հանքախուզական գործունեության ակտիվացման կապակցությամբ:
Ածխաջրածինների հանքավայրերի որոնմամբ զբաղվում է «Օրուչ Ռեիս»-ը: Թուրքիան նավթի եւ գազի հետախուզում է իրականացնում այն ջրատարածքներում, որոնք Հունաստանը եւ Կիպրոսը համարում են իրենց բացառիկ տնտեսական գոտին: Դա տարաձայնություններ է առաջացնում Անկարայի եւ ԵՄ-ի մի քանի երկրների միջեւ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: