Անցյալ շաբաթ հիշվեց Android-ով աշխատող մի քանի ֆլագմենների և Sony-ի նոր խաղային վահանակի պատկերների հրապարակմամբ: Վերջինիս հաջողվել է շատ աղմուկ բարձրացնել, չնայած, որ դեռ հեռու է դրա պաշտոնական անոնսը: Հիշենք վերջին յոթ օրերի այս և այլ հետաքրքիր իրադարձությունները:
Քարդիֆի համալսարանի մի խումբ գիտնականների հայտնագործությունը կարող է բժիշկներին թույլ տալ մարդու իմունային համակարգը «տրամադրել» քաղցկեղային բջիջների դեմ:
Վերջին անգամ գազի սակագինը Հայաստանում վերանայվել է իշխանափոխությունից մեկ տարի առաջ՝ 2017թ.։ Այն ժամանակ սակագինը նվազեց գազամատակարար ընկերության նախաձեռնությամբ։ Դրան նախորդող տարում ևս գազը էժանացավ։
Հունվարի 19-ին, ժամը 23.53-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին մի քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում մի քանի մեքենաներ դրիֆտ են անում:
Հունվարի 21-ին՝ ժամը 13:15-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դժբախտ պատահարի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող, 1980թ. ծնված Արթուր Մարտունի Նալբանդյանը:
ՀՀ Այնպիսի փոքր երկրների, ինչպիսին ամենահին քրիստոնյա պետություն Հայաստանն է, և երիտասարդ մահմեդական երկրի՝ Արաբական Միացյալ Էմիրությունների միջև փոխհարաբերությունների խորացումը կարող է խթանել ողջ աշխարհով մեկ հանդուրժողականության գաղափարի տարածմանը:
Airbus-ի փորձարկվող ինքնաթիռը հաջողությամբ կատարել է առաջին ամբողջովին ավտոմատ վերթիռը Ֆրանսիայի հարավի Թուլուզ-Բլանյակ օդանավակայանում:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Վերակառուցման և զարգացմանեվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի հետ:
Ճապոնիայի կառավարությունը հունվարի 21-ին հաստատել է արարողությունների կարգը՝ արքայազն Ակիսինոյին որպես կայսերական գահի նոր ժառանգորդի, երկրին եւ աշխարհին ներկայացնելու կապակցությամբ:
Հայաստանը կողջունի Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքումը: Այս մասին Էմիրությունների լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել նախարարների նոր կաբինետի կազմի մասին:
2019թ. Թուրքիայում վճռաբեկ դատարանը Ստամբուլում գտնվող հայկական «Սանասարյան հանի» (Սանասարյան տան) սեփականության իրավունքը պետությանը վերադարձնելու որոշում էր կայացրել: Այսպիսով շենքն այսուհետև պատկանելու էր Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությանը: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Չինաստանից Ավստրալիայի Բրիսբենի օդանավակայան ժամանած տղամարդը տեղավորվել է կարանտինում՝ նրա մոտ նոր տիպի թոքաբորբի ախտանիշերի հայտաբերումից հետո:
Այո, իհարկե: Շատ հաճախ այս օրենսդրական նախաձեռնության կողմնակիցները բերում են միջազգային, հատկապես՝ արևմտյան զարգացած երկրների փորձը, և մի կարևոր հանգամանք հաշվի չեն առնում՝ Հայաստանի առանձնահատկությունը: Իսկ Հայաստանի առանձնահատկությունն այն է, որ այսօր մենք անձնիշխանություն ենք, և մեկ անձը՝ Փաշինյան Նիկոլը, որոշում է բոլոր գործառույթները:
Խորհրդարանն այսօր 90 կողմ, 20 դեմ և 1 ձեռնպահ ձայների համամասնությամբ ընդունեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Սիփան Փաշինյանի հեղինակած «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու հնարավորություն ընձեռել նաև ՀՀ ոստիկանությանը:
«Փտած սելյոդկայի» մեթոդը, «Շրջած բուրգի» մեթոդը, «Մեծ ստի» մեթոդը, «40/60» սկզբունքը, «Բացարձակ ակնհայտության» մեթոդը: Հավանաբար դուք էլ գիտեք այդ մեթոդներն ու տեխնիկաները, սակայն չեք գիտակցում դա:
Այնպիսի կրիպտոարժույթների ստեղծումը, ինչպիսիք են Libra-ն և Gram-ը, դրանց լայն տարածման դեպքում, կգրավի խարդախների ուշադրությունը։ Հաշվի առնելով 2018-ին Bitcoin-ի և ալտկոինների աճող ժողովրդականության ֆոնին կիբեռհանցավորության նկատելի աճը՝ «Կասպերսկի» ընկերության փորձագետները կարծում են, որ Libra-ի և Gram-ի շուրջ 2020-ին կառաջանա նման իրավիճակ։
Գյումրի քաղաքի 57-ամյա բնակչուհին մահացել էր՝ գլխին և մարմնի տարբեր մասերին ստացած բազմաթիվ հարվածների արդյունքում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի մետալուրգիական արտադրամասի 165 աշխատակիցներին դեկտեմբերի 30-ին վճարել էին 1 ամսվա աշխատավարձը, իսկ մյուս մասը խոստացել էին վճարել մինչև 2020 թվականի հունվարի 15-ը:
«Ժողովրդավարական Հարենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն ահազանգում է. Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները պետք է լուրջ ուսումնասիրության ենթարկվեն, դրանից արվեն հետևություններ, հակառակ պարագայում՝ պետությունը կհասնի շատ ծանր հանգրվանի։ Այս մասին այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Պ. Մակեյանը՝ նշելով, որ, ինչպես ուժային կառույցների նախկին ղեկավարների մահը, այնպես էլ՝ Կուտոյանինը […]
Հունվարի 18-ին ոստիկանության Ջերմուկի բաժնում հաղորդում ստացվեց, որ Կեչուտ գյուղի անասնաբուժական կետից գողություն են արել։ Գաղտնի հափշտակել էին աշխատակցի անձնագիրը, սոցիալական քարտը, բանկային քարտերն ու 80 հազար դրամ։
Ռուսաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Շոյգուն ու Սերգեյ Լավրովը պահպանել են իրենց նախարարական պորտֆելները։
Մեզ հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի կաբինետին մոտ կանգնած մարդիկ պնդում են, որ Փաշինյանը շատ ծանր է տանում ստեղծված իրավիճակը ու մտածում է՝ ինչպես դրա տակից գոնե ժամանակավորապես դուրս գալ, որ գոնե ստացվի Նիկոլ Փաշինյանը փրկեց մսավաճառներին Սննդի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) դաժան ճիրաններից:
Ընթացիկ տարվա հունվարից Հայաստանի Հանրապետությունում գործող պոլիկլինիկաների՝ պետական պատվերով մատուցվող ծառայությունների ծավալում փոփոխություններ են գրանցվել:
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
ՄԱԿ-ի Կրթության, գիտության եւ մշակույթի հարցերի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) մտահոգված է, որ աշխարհում լրագրողների նկատմամբ կատարված հանցագործությունների գրեթե 90 տոկոսը մնում է անպատիժ:
Խախտումներով կատարված գնահատման հիման վրա իրականացված պետական գույքի օտարման արդյունքում պետությանը պատճառվել է մոտ 500 մլն դրամի վնաս. նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատախազությունից։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում որպես բանախոս մասնակցել է «Հավասարակշռելով ներքին և գլոբալ անհավասարությունը» թեմայով քննարկմանը:
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է արածել:
Պարզ է, որ ՊԵԿ-ն էլ կուզենա, առավելևս, որ հետախուզության մասին օրենքում կա դա: Մեզ մոտ, ինչպես շատ երկրներում, ՊԵԿ-ն առանձին հատուկ ծառայություն է, կարող է՝ դա այդպես չի նշվում, բայց ՊԵԿ-ն ունի ինչ-որ գործառույթներ, որոնք ընկնում են հատուկ ծառայության գործունեության տակ, և կարող է մի օր ՊԵԿ-ն էլ ուզենա, և ինչ-որ հարցերում դա կարող է արդարացված լինել, որովհետև, օրինակ, ահաբեկչության ֆինանսավորման հարցեր կարող են լինել, և այլն, ինչը հենց ՊԵԿ-ի վերահսկողության տակ է: