Բաժիններ՝

Ջասթին Բիբերը բացատրել է, թե ինչու է հրապարակավ սեր խոստովանում իր կնոջը

Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը գրառում է արել Instagram-ում, որտեղ սեր է խոստովանել իր կնոջը՝ մոդել Հեյլի Բոլդուինին (Բիբեր), եւ բացատրել է, թե ինչու է դա անում հրապարակորեն։

«Ես դա չեմ հրապարակում, որպեսզի ինչ-որ բան ապացուցեմ կամ փորձեմ մարդկանց ստիպել հավատալու, որ ես սիրում եմ իմ կնոջը: Ես պարզապես կարծում եմ, որ շատ լավ է, երբ դու հրապարակորեն ես ասում, թե քեզ համար որքան թանկ է մեկ ուրիշը»,-գրել է կատարողը: Բիբերն ընդգծել է, որ իրեն դուր է գալիս, երբ Հեյլին իրեն առանձնահատուկ եւ սիրված է զգում:

«Ես բազմաթիվ զիլ բաներ եմ արել, բայց չեմ կարծում, որ կարող է ավելի լավ բան լինել, քան նրան ուրախացնելը»,-բացատրել է երաժիշտը: Ջասթին Բիբերը եւ Հեյլի Բիբերն իրենց հարաբերությունները գաղտնի օրինականացրել են 2018 թվականին:

Այդ ժամանակվանից փոփ-կատարողը չի թաքցնում, թե իրեն որքան շատ է դուր գալիս ընտանեկան կյանքը, եւ կանոնավոր կերպով կնոջ հետ համատեղ լուսանկարներ է հրապարակում սոցիալական ցանցերում եւ նրան նկարահանում իր հոլովակներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս