Բաժիններ՝

Ավստրալիայի Բրիսբենի բնակիչը կարանտին է ուղարկվել նոր տիպի թոքաբորբի ախտանիշերով

Չինաստանից Ավստրալիայի Բրիսբենի օդանավակայան ժամանած տղամարդը տեղավորվել է կարանտինում՝ նրա մոտ նոր տիպի թոքաբորբի ախտանիշերի հայտաբերումից հետո: Հունվարի 21-ին այդ մասին հայտնել է SBS հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Բրիսբենի բնակիչը, որը Չինաստանից վերադարձել է Ավստրալիա, մեկուսացված է սեփական տանը՝ նոր տիպի կորոնավիրուսի առկայության բժշկական հետազոտության համար: «Մենք ունենք մեկ պացիենտ, որի վիճակն այժմ հսկում ենք, քանի որ նրա մոտ շնչուղիների հիվանդություն է զարգացել Ուհանից վերադառնալուց հետո: Այս պահին մենք կատարել ենք մի շարք անալիզներ եւ սպասում ենք դրանց արդյունքին»,- նշել է Քվինսլենդի նահանգի գլխավոր սանիտարական բժիշկ Ժանետ Յանգը:

Ավստրալիայի վարչապետ Սքոտ Մորիսոնը հայտարարել է, որ նոր հիվանդությունից մայր ցամաքի բնակիչների պաշտպանության համար կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները: Ավելի վաղ Ավստրալիայի գլխավոր սանիտարական բժիշկ Բրենդան Մերֆին հայտարարել է, որ Չինաստանից Ավստրալիա կորորնավիրուսի նոր մանրէահիմքի տարածման ռիսկը մեծ չէ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս