Բաժիններ՝

Արմեն Սարգսյանն ԱՄԷ-ում տված հարցազրույցում ներկայացրել է ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը

Հայաստանը կողջունի Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքումը: Այս մասին Էմիրությունների լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքումը կախված է Պարսից ծոցի համագործակցության երկրների խորհրդի ցանկությունից: Իրենք կարող են իրենց հետաքրքրությունն ու ցանկությունը հայտնել ուղիղ միությանը կամ գործընկերներից մեկին, օրինակ՝ Հայաստանին: Եթե ինձ հայտնեն այդ ցանկության մասին, ես այն կփոխանցեմ միությանը»,- նշել է նախագահը:

Արմեն Սարգսյանը հավելել է, որ Եվրասիական տարածաշրջանից դուրս գտնվող որոշ երկրների, ինչպիսին, օրինակ՝ Սինգապուրն է, արդեն ԵԱՏՄ-ի հետ ստորագրել է ազատ առևտրի համաձայնագիր, որոշ երկրներ էլ հայտնել են այդ ցանկության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031