Եվրոպայում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը. չինացի զբոսաշրջիկը մահացել է Ֆրանսիայում: Ըստ «ՏԱՍՍ»-ի, այս մասին հայտնել է Ֆրանսիայի առողջապահության նախարարը:
Գերմանիայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպեց Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Մյունխենից, հանդիպմանը հայկական կողմից մասնակցեցին ՀՀ վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը, վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Ծովինար Համբարձումյանը։
«Հրապարակ» օրաթերթն այսօր անդրադարձել էր 2019-ի հուլիսին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և ԱՄՆ Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ Մըքքոնելի հանդիպմանը՝ տեղեկացնելով, որ ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը վերջերս մի առիթով հանդիպել է Մ. Մըքքոնելի հետ և հարցրել է, թե ինչ կարծիքի է մեր պառլամենտի ղեկավարի մասին, ինչպիսին էր իրենց հանդիպումը։ Նա պատասխանել է․ «Տպավորություն ստացա, որ ձեր պառլամենտի նախագահը եկել էր ինձ հետ լուսանկարվելու, այլ նպատակ ու իմաստ չկար մեր հանդիպման մեջ»։
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը բացատրել է, թե ինչու է նորմալ, որ ֆուտբոլիստները երբեմն խաղում են՝ ցավին դիմանալով:
«Նոր» Հայաստանի պաշտոնյաների մոտ իրենց՝ իրենց ղեկավարած հիմնարկների հետ նույնացնելու անզուսպ տենդենց է նկատվում: Ինչպես Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14-րդն էր ասում՝ «Պետությունն այդ ես եմ», այնպես էլ մեր նորընծա պաշտոնյաներն են համարում, որ իրենց ղեկավարած հիմնարկներն ու գերատեսչությունները սկսվում ու ավարտվում են իրենցով:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է Ղրիմում ընտրություններ անցկացնելու ցանկության մասին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
1995 թվականի հուլիսի 5-ի Սահմանադրական հանրաքվեից առաջ նախագծին ընդդիմացող քաղաքական ուժերը դժգոհում էին ոչ միայն հանրաքվեի դրվող նախագծի բովանդակությունից, այլև ահազանգում էին հանրաքվեի անցկացումն ապահովելու նպատակով սահմանադրական երկու օրենքները ընթացակարգային կոպիտ խախտումներով ընդունելու մասին:
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նարեկ Սամսոնյանին սուտ մատնություն կատարելու համար առաջադրված մեղադրանքը էժանագին ծաղր է քրեական իրավունքի նկատմամբ, էժանագին ծաղր է իրավունքի ու օրինականության նկատմամբ, էժանագին ծաղր է ՀՀ Հատուկ քննչական ծառայության նկատմամբ, էժանագին ծաղր է Հայաստանի Հանրապետության նկատմամբ»։
«Միլանի» և «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն կիսել է իր կարծիքը «Բարսելոնայի» խաղի վերաբերյալ
«Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, Արցախի հարցերով փորձագետ Լարիսա Ալավերդյանը 168.am-ի խնդրանքով անդրադարձել է Արցախում սպասվող խորհրդարանական և նախագահական ընտրություններին, գնահատել Արցախի նախագահի թեկնածուների հնարավորությունները:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 15-ին ընդունել է կինոռեժիսոր եւ սցենարիստ Սամվել Թադեւոսյանին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
ՀՀ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-ին Մյունխենում հանդիպեց Չեխիայի իր գործընկերոջ՝ Տոմաշ Պետրժիչեկի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը կարող է տեղափոխվել «Ռեալ»:
Նախորդ տարվա դեկտեմբերին 26-ին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հեղինակած «Իմ լավ ընկեր» երգը բավականին մեծ ճանաչում գտավ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու համար:
Համապատասխան ստուգող հանձնաժողովները պետք է ոչ միայն մահվան դեպքերն արձանագրեն, այլև ոչ կանոնադրական հարաբերությունների փաստերը բանակում, և օրենքի ամբողջ ուժով պետք է պատժվեն պատասխանատուները, ղեկավարից՝ մինչև հերթապահ:
Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Որոշ լրատվականների՝ կեղծիք ու բամբասանք տարածելու մոլուցքը հասել է երեւակայության գագաթնակետին:
«Հանրաքվեն այնպիսի մի հզոր գործիք է, որ հանրաքվեի դրված որևէ որոշում, օրենք, իրավական ակտ, պետք է ոսկերչական բծախնդրությամբ պատրաստված լինի, որ որևէ մեկը չկարողանա դրան որևիցե մի քննադատություն ասի: Այսինքն՝ հանրաքվեի գնացող իրավական ակտը պետք է անթերի լինի: Սա մեկ քաղաքական ուժի հանրաքվե չէ, սա համաժողովրդական է»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ալավերդյանը՝ միաժամանակ նկատելով, որ կոնկրետ մարդկանց հարցն է դրված այստեղ, և, որ ուսումնասիրելով միջազգային փորձը, չի հանդիպել մի դեպք, երբ հանրաքվեի դրված հարցը վերաբերի կոնկրետ անձանց:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծիք է հայտնել, որ Եվրոպան երկխոսության կարիք ունի Ռուսաստանի Դաշնության հետ. Մակրոնի խոսքով՝ դրա նպատակը պետք է լինի սառեցված հակամարտությունները կարգավորելը, կիբերանվտանգության հարցերի քննարկումը:
«Չեղած ցուցմունքի հիման վրա հարուցվել է քրեական գործ». Նարեկ Սամսոնյանը դուրս եկավ ՀՔԾ-ից
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նյութերի նախապատրաստման շրջանակներում ձեռնարկված հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մի ընկերություն 2015-ից 2017 թվականների ընթացքում կապալի և ծառայությունների մատուցման մի շարք պայմանագրեր է կնքել Երևանի քաղաքապետարանի և մի հասարակական ոչ առևտրային կազմակերպության հետ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ:
Թուրքական իշխանություններին հասցեագրված սուր քննադատություններով հայտնի հայ իրավապաշտպան Արլեթ Նաթալի Ավազյանը Twitter միկրոբլոգում պատմել է, թե ինչպես են թուրք իրավապահները անօրեն և անհարգալից գործողություններ արել: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
168 Լրահոս
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:
Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող’ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որպես հիմնական բանախոս հանդես է եկել Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում անցկացվող քննարկումների շարքում։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կառավարությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի Մերկելի խոսքից Վենետիկի հանձնաժողովի մասին հիշատակումը թաքցնելու մեղքը կանխատեսելիորեն գցել է թարգմանչի վրա:
Փետրվարի 15-ի ցերեկը, 16-ին, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 17-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն:
Մյունխենի համաժողովի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով քննարկումից առաջ դիտարկվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպման հնարավորությունը:
Քիչ առաջ զրուցեցի այս պահին գործուղման մեջ գտնվող Պն նախարար Դավիթ Տոնոյանի հետ բանակում տեղի ունեցած ցավալի դեպքի վերաբերյալ: Տեղեկացա դեպքի մանրամասներին: