«Ռեալը» պատրաստ է վճարել Լաուտարո Մարիտինեսի հրաժարագինը
«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը կարող է տեղափոխվել «Ռեալ»:
Ըստ TyC Sports-ի, մադրիդյան ակումբը պատրաստ է ամռանը 22-ամյա արգենտինացու համար վճարել 120 միլիոն եվրոյի չափով հրաժարագինը:
Ըստ As-ի, «Ռեալը» նաև առաջարկել է Լաուտարոյին տարեկան 14 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագիր: Բացի այդ, իսպանական հրատարակությունը գրում է 111 միլիոն եվրոյի չափով փոխհատուցման մասին: Աշնանը հաղորդվել է նաև, որ ամռանը խաղացողի հրաժարագինը կաճի մինչև 111 միլիոն:
«Բարսելոնան» նախկինում հայց էր ներկայացրել ֆուտբոլիստի համար։ Կատալոնական ակումբն ուզում է գնել Մարտինեսին, քանի որ վնասվածքից վերադանալուց հետո, միևնույն է, Սուարեսը շատ ուշ կվերադառնա նախկին մարզավիճակին։
Լատինոս Մեսսին և Սուարեսը հիանալի շփում ունեն, և Լեոն կարող էր ավելի լավ դուետ ձևավորել հայրենակից Լաուտարո Մարտինեսի հետ: Մարտինեսը բավարարում է ժամանակակից կենտրոնական հարձակվողի բոլոր պահանջներին՝ արագ, տեխնիկական, գիտի՝ ինչպես աշխատել թիկունքի հետ, ունի լավ հարված, չի կորչում կոմբինացիոն գործողություններում, և, որ ամենակարևորն է, ի վիճակի է զգալ իրավիճակը:
Լաուտարոն ընդամենը 22 տարեկան է։ Գուցե արգենտինացին հիանալի փորձ չունի, բայց նա հիմա ձեռք է բերում այն «Ինտերում», և այն կստանա նաև Մեսսիից, եթե տեղափոխվի «Բարսելոնա»:
Սիրարփի Աղաբաբյան