Բաժիններ՝

«Բոլորը գիտեն, որ Պոլն ուզում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի եղբայրը՝ Մաթիա Պոգբան, կտրուկ է արտահայտվել անգլիական ակումբում կիսապաշտպանի ապագայի մասին:

«Բոլորը գիտեն, որ Պոլը ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»: Նա ցանկանում է խաղալ Չեմպիոնների լիգայում և տիտղոսներ նվաճել: Բոլորս գիտենք, որ դա տեղի չի ունենա «Յունայթեդում»: Տեսնենք, թե ինչ կպատահի այս ամառ»,- ասել է Մաթիա Պոգբան El Chiringuito հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում չի խաղացել անցած տարվա դեկտեմբերից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս